Հիշարժան և տոն օրեր, մարտի 28

Տոներ 28.03.2021   09:00   129

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

  • Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
  • Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
  • Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
  • Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: 
  • Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:
  • Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:
  • Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
  • Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
  • Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-04-10, 2023-04-02, 2024-03-24, 2025-04-13, 2026-03-29, 2027-03-21, 2028-04-09, 2029-03-25, 2030-04-14:

Այլ

 

Միջազգային

  • Պատմաբանի համաշխարհային օրը *
  • Լվացքի մեքենայի ծննդյան օրը *

Կրոնական և ժողովրդական

  • Հրեական - Պեսախ *
  • Կաթոլիկություն - Տիրոջ մուտքը Երուսաղեմ  *
  • Լյութերականություն - Տիրոջ մուտքը Երուսաղեմ  *
  • Ուղղափառություն - Նահատակ Ագապիայի և նրա յոթ նահատակների հիշատակը *
  • Ուղղափառություն - Նահատակ Նիկանդր եգիպտացու հիշատակը *
  • Սլավյանսկի - Ալեքսանդրովյան օր *
  • Հեթանոսական - Ռագնար Լոդբրոքի օրը (Ragnar Lodbrok Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Կատվի հարգանքի օրը (Respect Your Cat Day) *
  • ԱՄՆ - Փայտիկին ինչ-որ բանի օրը (Something on a Stick Day) *
  • ԱՄՆ - «Շվարցվալդ» տորթի ազգային օրը (National Black Forest Cake Day) *
  • ԱՄՆ - Տրիգլիցերիդի ազգային օրը (National Triglycerides Day) *
  • ԱՄՆ - Մոլախոտերի երախտագիտության ազգային օրը (National Weed Appreciation Day) *
  • ԱՄՆ - Բեյսբոլի բարձրագույն լիգայի բացման օրը (Major League Baseball Opening Day) *
  • ԱՄՆ - Լեդի Գագայի տարեդարձը (Lady Gaga’s Birthday) *
  • Բելառուսիա - Բնակչության կենցաղային սպասարկման և բնակարանային-կոմունալ տնտեսության աշխատողների օրը *
  • Ճապոնիա - Թեյի արարողությունների դպրոցների օրը (Սեն-նո-Ռիքյու) *
  • Չեխիա - Ուսուցչի օրը (Teachers’ Day) *
  • Ռուսաստան - ՌԴ ՆԳՆ հերթապահ մասերի ծառայության կազմավորման օրը *
  • Ռուսաստան - Բալկար ժողովրդի վերածննդի օրը *
  • Ռուսաստան - Մեծ փոփոխությունների օրը *
  • Ռուսաստան - Ռետինե գալոշների օրը *
  • Սլովակիա - Ուսուցչի օրը (Teachers’ Day) *
  • Տիբեթ - Տիբեթցիների ստրկությունից ազատագրման օրը (Serf Emancipation Da) *

* Տոների մասին մանրամասն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, մարտի 28

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon