Հիշարժան և տոն օրեր, մայիսի 25

Տոներ 25.05.2021   09:00   121

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կորած երեխաների միջազգային օրը (International Missing Children’s Day)

Մայիսի 25-ին նշվում է Կորած երեխաների միջազգային օրը։ Միջազգային հանրության ուշադրությունը կորած երեխաների խնդիրների վրա հրավիրելու գաղափարը ծագել էր ԱՄՆ-ում։ 1979թ. մայիսի 25-ին ամերիկացի տղա Էվիան Փեյթսը դպրոցից տուն չէր վերադարձել։ 4 տարի անց նախագահ Ռոնալդ Ռեյգանը մայիսի 25-ը Կորած երեխաների ազգային օր էր հռչակել:
Կորած երեխաների միջազգային օրվա միջոցառումները երեխաներին առեւանգումից, կյանքի դժվարին պայմաններից եւ ապօրինի շահագործումից պաշտպանելու խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում։
Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։ Կորած երեխաների միջազգային օրվա խորհրդանիշը կապույտ անմոռուկն է։ Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում տարեկան մոտ ութ միլիոն երեխա է անհետանում:

  • Աֆրիկայի օրը (Africa Day)

1960թ. այս օրը 17 աֆրիկյան պետություն՝ Կամերունը, Տոգոն, Մադագասկարը, Կոնգոն, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կոտ դ’Իվուարը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Գաբոնը, Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Մալին, Նիգերիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Սոմալին, ձեռք բերեցին ազատություն`   սկսելով իրենց զարգացման ուղիների ինքնուրույն որոնումները: 1963թ. Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002թ. վերանվանվեց Աֆրիկյան միություն: Եվ չնայած ազատագրված լինելուն՝ մինչ այժմ էլ աֆրիկյան երկրների բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ: Աֆրիկայի երկրների ցանկում կարելի է առանձնացնել միայն Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որը հարաբերականորեն զարգացած տարածաշրջանային պետություն է:

  • Վահանագեղձի համաշխարհային օրը (World Thyroid Day) *
  • Դոփապարի միջազգային օրը (International Tap Dance Day) *
  • Գիքերի միջազգային օրը (Geek Pride Day) *
  • Սրբիչի օրը (Towel Day) *
  • Երգեցողության օրը (Sing Out Day) *
  • Մայիսի 25-ի փառավոր օրը (Glorious Twenty-Fifth of May) *

Ազգային

  • Ամերիկյան Սամոա - Հիշատակի օրը (Memorial Day) *
  • ԱՄՆ - Հիշատակի օրը (Memorial Day) * 
  • ԱՄՆ - Գինու ազգային օրը (National Wine Day) *
  • ԱՄՆ - Դոփապարի ազգային օրը (National Tap Dance Day) *
  • ԱՄՆ - Անհետ կորած երեխաների ազգային օրը (National Missing Children’s Day) *
  • ԱՄՆ - Շագանակագույն պարկի ազգային օրը (National Brown-Bag-Lunch Day) *
  • Արգենտինա - Ազգային առաջին կառավարության օրը
  • Բոլիվիա - Ազատության առաջին ճիչի օրը (Day of the first cry of freedom) *
  • Գանա - Աֆրիկյան միասնության օրը (African Unity Day) 
  • Գուամ - Հիշատակի օրը (Memorial Day) *
  • Թուրքմենստան - Աշխաբադ քաղաքի օրը 
  • Լիբանան - Ազատագրության օրը 
  • Կանադա - Հեծանիվի օրը *
  • Կուկի կղզիներ - Ավետարանի օրը Պալմերսթոնում (Gospel Day in Palmerston) *
  • Հնդկաստան - Կազի Նազրուլ Իսլամի ծննդյան օրը (Birthday of Kazi Nazrul Islam) *
  • Հորդանան - Անկախության օրը 
  • Մեքսիկա - Հաշվապահի օրը (Accountants Day) 
  • Միացյալ Թագավորություն - Գինեգործության մրցույթ Քուփեր Հիլզում (Cooper s Hill Cheese-Rolling and Wake) *
  • Միացյալ Թագավորություն - Բանկերի գարնանային արձակուրդ (Spring Bank Holiday) *
  • Պերու - Ծաղրածուի օրը (Clown's Day) *
  • Պուերտո Ռիկո - Հիշատակի օրը (Memorial Day) *
  • Ռուսաստան - Բանասերի օրը
  • Ռուսաստան - Փոկերի օրը *
  • Ռուսաստան - Ճանապարհային երթևեկության անվտանգության պրոպագանդայի ծառայության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Ազատ սանրվածքի տոնը *
  • Ռուսաստան - Երջանիկ տոմսակի օրը
  • Ռուսաստան - Աշխարհի արարման օրը
  • Ֆիջի - Ռատու սըր Լալա Սուկունայի օրը (Ratu Sir Lala Sukuna Day) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, մայիսի 25

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon