Հիշարժան և տոն օրեր, մայիսի 28

Տոներ 28.05.2021   09:00   175

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Համաներման միջազգային օրը (Amnesty International Day)
  • Կանանց առողջության գործողությունների միջազգային օրը (International Day of Action for Women s Health) *
  • Ամսականի հիգիենիայի օրը (Menstrual Hygiene Day) *
  • SEO-կարգավորողի օրը *
  • Մայոնեզի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան կռունկի օրը (Whooping Crane Day) *
  • ԱՄՆ - Համբուրգերի ազգային օրը (National Hamburger Day) *
  • ԱՄՆ - Կրծքամսի ազգային օրը (National Brisket Day) *
  • Բելառուս - Սահմանապահի օրը 
  • Եթովպիա - Դերգի ռազմական ռեժիմի անկման օրը
  • Իսրայել - Շավուոտ (Shavuot) 
  • ՀԱՀ - Դստերն աշխատանքի տանելու օրը *
  • Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը

1918թ. մայիսի 28-ին՝ Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո, Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթել էին թուրքական զորքերը, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
Ստեղծված պայմաններում Հայաստանն ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը:
Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրսբերումն Անդրկովկասից: 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին`   Ալեքսանդրապոլ (Գյումրի): 
1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից: 1920թ. ապրիլի 28-ին, սակայն, Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:
Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում: Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը`   1991թ:

  • Հորվաթիա - Զինված ուժերի օրը 
  • Ղրղզստան - Սահմանապահի օրը 
  • Նեպալ - Հանրապետության օրը 
  • Պակիստան - Մեծապետականության օրը (Youm-e-Takbir) *
  • Ռուսաստան - Սահմանապահի օրը
  • Ռուսաստան - Սևահերների օրը *
  • Ռուսաստան - SEO-կարգավորողի օրը *
  • Ֆիլիպիններ - Ազգային դրոշի օրը 

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 28, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon