Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 29

 Տոներ  29.08.2021   10:00    40
Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 29

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը (International Day Against Nuclear Tests) *
  • Չղջիկների միջազգային գիշերը (International Bat Night) *
  • Մոտոցիկլի ծննդյան օրը *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

  • Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-28, 2023-09-27, 2024-09-01, 2025-08-31, 2026-08-30, 2027-08-29, 2028-08-27, 2029-08-26, 2030-09-01։

Ազգային

  • ԱՄՆ - Ծովային հետևակի պահեստազորի օրը (Marine Corps Reserve Birthday) 
  • ԱՄՆ - Կիտրոնի հյութի ազգային օրը (National Lemon Juice Day) *
  • ԱՄՆ - Ավելի շատ կանաչեղեն, ավելի քիչ աղ օգտագործելու ազգային օրը (More Herbs, Less Salt Day) *
  • ԱՄՆ - Անձի իրավունքների օրը (Individual Rights Day) *
  • ԱՄՆ - Շշի տեսքով բրուտագործական վառարանի օրը (Potteries Bottle Oven Day) *
  • ԱՄՆ - Հոյլին նմանվելու օրը (According to Hoyle Day) *
  • ԱՄՆ - «Չոփ Սուեյի» ազգային օրը (National Chop Suey Day) *
  • Արգենտինա - Ծառատունկի օրը 
  • Արգենտինա - Փաստաբանի օրը 
  • Իսպանիա - Ծովի Սուրբ Մարիա (Virgin of the Sea) *
  • Լեհաստան - Քաղաքային գվարդիայի օրը 
  • Հնդկաստան - Սպորտի ազգային օրը 
  • Հնդկաստան - Տելուգու լեզվի օրը (Telugu Language Day) *
  • Հնդկաստան - Փառատոն Կարամ (Karam) *
  • Ճապոնիա - ՏԱպակած մսի օրը *
  • Ռուսաստան - Հատուկ նշանակության ստորաբաժանման օրը (День спецназа) 
  • Ռուսաստան - Lեռագնաց վարորդների օրը *
  • Ռուսաստան - Տանիքներով զբոսնելու օրը *
  • Ռուսաստան - Թավշյա ոտնամանների օրը *
  • Սենեգալ - Տամխարիթ (Tamkharit) *
  • Սլովակիա - Սլովակյան ազգային ապստամբության տարեդարձը
  • Ուկրաինա - Ավիացիայի օրը
  • Ուկրաինա - Պաշտպանների հիշատակի օրը
  • Ֆինլանդիա - Ֆիննական բնության օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։