Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 30

 Տոներ  30/08/2021   10:00    49
Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 30

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կետակերպ խնաձկան միջազգային օրը (International Whale Shark Day) *
  • Բռնությամբ անհետացած զոհերի միջազգային օրը (International Day of the Victims of Enforced Disappearances) *
  • «Կաբարե Սովինյոն» գինու միջազգային օրը (International Cabernet Sauvignon Day) *
  • Սլինքի օրը (Slinky Day) *
  • Էլեկտրական փոշեծծիչի օրը *
  • Կոմպակտ կասետի ծննդյան օրը *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ս. մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Ս. Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

  • Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա Իր հայտնությունը Ս. Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, նախ գաղափարներն է ներշնչել, ապա մարդն այդ ազդեցության ներքո, տրված գաղափարները յուրացնելով` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին: 
  • Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր: Երուսաղեմի գրավումից ու կործանումից հետո, Ն. Ք. 597 թվականին, Նաբուգոդոնոսոր արքան նրան մյուս իսրայելացիների հետ Բաբելոն է աքսորում: Աստված նրան 4 տարի անց կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա այդ նախազգուշացումներին հավելում է նաև մխիթարական և հուսադրող խոսքեր: Եզրի քահանայության սկիզբը համարվում է Ն. Ք. 397 թվականը: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռանալուն, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները:
  • Զաքարիան Ս. Հովհաննես Մկրտչի հայրն էր, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ էր մատուցում, հրեշտակն ավետում է, որ նա որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում մինչև իր որդու՝ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը: Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-30, 2023-08-29, 2024-09-03, 2025-09-02, 2026-09-01, 2027-08-31, 2028-08-29, 2029-08-28, 2030-09-03։

Ազգային

  • ԱՄՆ - Pony Express-ի օրը (Pony Express Day) *
  • ԱՄՆ - Ֆրանկշտեյնի ազգային օրը (Frankenstein Day) *
  • ԱՄՆ - Տապակած զեֆիրի ազգային օրը (National Toasted Marshmallow Day) *
  • ԱՄՆ - Լողափի ազգային օրը (National Beach Day) *
  • ԱՄՆ - Տխրության գիտակցելու օրը (National Grief Awareness Day) *
  • ԱՄՆ - Ընտանի կենդանիների ամբողջական բուժման օրը (National Holistic Pet Day) *
  • Բելառուս - Հանքափորի օրը 
  • Թայվան - Տատիկների և պապիկների օրը *
  • Հայաստան - Սևանա լճի օրը *
  • Հնդկաստան - Օնամ փառատոնի սկիզբը (First Onam) *
  • Ղազախստան - Սահմանադրության օրը 
  • Կոլումբիա - Տատիկների և պապիկների օրը *
  • Ղրղզստան - Արխիվի աշխատողի օրը 
  • Միացյալ Թագավորություն - Նոթինգ Հիլի փառատոնը (Notting Hill Carnival) *
  • Պերու - Սուրբ Ռոզա Լիմայացու օրը (Saint Rose of Lima Day) *
  • Ռուսաստան - Հանքափորի օրը 
  • Ռուսաստան - Ձմեռ պապերի պրոֆեսիոնալ տոնը *
  • Ռուսաստան - Տեղ հասած ծանրոցների օրը *
  • Ուկրաինա - Հանքափորի օրը 

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Հիշարժան և տոն օրեր, օգոստոսի 30

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 7
Հյուրեր՝ 7
Օգտատերեր 0