Բոլոր տոները. 4 օգոստոս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Միայնակ աշխատող կանանց օրը (Single Working Women s Day)
  • Մխրագույն հովազի միջազգային օրը (International Clouded Leopard Day)
  • Շամպայնի ծննդյան օրը
  • Սորագետի օրը (Speleology Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամուելի, Սամփսոնի, Հեփթայայի, Բարակի, Գեդոենի և այլ նախահայրերի հիշատակության օրը

  • Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով և վերջանում  կրկին Ղամեքով: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքին է դասել նաև մարդկության նախահայր Ադամին՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ:
  • Նախահայրերին կամ նահապետներին վերապահված էր շատ կարևոր դեր: Նրանցից շատերն ապրել են անգամ հարյուրավոր տարիներ, քանզի իրենց մտքում և հոգում ունեցել են աստվածայինին մերձենալու և աստվածահաճո կյանք վարելու ձգտումը: Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելու խոտոր ճանապարհներից: Իրենց սրբակենցաղ կյանքով օրինակ են եղել մարդկանց համար: Նախահայրերի կենցաղավարության գերագույն նպատակն Աստծո ամենազոր կամքի իրագործումն էր: Լինելով բարեխոսներ Բարձրյալի մոտ՝ նրանք էլ ավելի անմիջական էին դարձնում Աստված-մարդ հարաբերությունը, որի կարիքը միշտ էլ զգացվում է: Սակայն առավել ևս այսօրվա ապրողների համար արժեքավոր ու ուսուցանող է նրանց՝ արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-07-27, 2024-07-18, 2025-08-07, 2026-07-23, 2027-07-15, 2028-08-03, 2029-07-19, 2030-08-08:
  • Православие - День памяти Мироносицы равноапостольной Марии Магдалины
  • Православие - Перенесение мощей священномученика Фоки
  • Народный праздник - Марьи добрый день (Мария Ягодница)

Ազգային

  • ԱՄՆ - Մերձափնյա պահակազորի ազգային օրը (National Coast Guard Day)
  • ԱՄՆ - Գիշերային զբոսանքի օրը (National Night Out Day)
  • ԱՄՆ - Շոկոլադա նրբաշերտով թխվածքաբլիթի ազգային օրը (National Chocolate Chip Cookie Day)
  • ԱՄՆ - Բարակ Օբամայի ծննդյան օրը
  • ԱՄՆ - IPA գարեջրի ազգային օրը (National India Pale Ale Day) *
  • Անգիլյա - Օգոստոսյան հինգշաբթի (August Thursday) *
  • Բուրկինա Ֆասո - Հեղափոխության օրը (Revolution Day)
  • Գանա - Հիմնադիրների օրը (Founders Day)
  • Իսպանիա - Սպիտակ Կույսի օրը (Fętes de la Vierge blanche)
  • Կուկի Կղզիներ - Սահմանադրության օրը (Constitution Day)
  • Նեպալ - Գայ Ջատրա (Gaijatra)
  • Չինաստան - Սիրահարների տոնը (Double Seven Festival) *
  • Ռուսաստան - Ճոճանակով ճոճորվելու օրը
  • Ռուսաստան - Ճամպրուկի օրը
  • Սլովակիա - Սլովակյան Մատիցայի օրը
  • Վենեսուելա - Ազգային գվարդիայի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։