Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 19

Տոներ 19.02.2021   09:30   26

Միջազգային

Կետերի համաշխարհային օրը (World Whale and Dolphin Day)

  • Փետրվարի 19-ին նշվում է Կետերի համաշխարհային օրը, որը համարվում է բոլոր ծովային կաթնասուննեերի պաշտպանության օր: Տոնը նշվում է 1986 թից, երբ Կետերի պաշտպանության միջազգային հանձնաժողովը (International Whaling Commission, IWC) արգելք սահմանեց կետերի որսի վրա:
  • Առավել կարևոր է Կետերի որսի կարգավորման միջազգային կոնվենցիան (International Convention for the Regulation of Whaling, ICRW), որն ընդունվել է 1946 թ.:
  • Չնայած ընդունված բանաձևերին՝ կետերի սպանությունը 20-րդ դարի 60-ականներին հասավ հսկայական չափերի: Նրանց սպանում էին մսի և ճարպի համար:
  • 1972 թ. ԱՄՆ-ը ընդունեց Ծովային կաթնասունների պաշտպանության ակտ, որը արգելեց ծովային կաթնասունների որսն ու արդյունահանումը։
  • International Whaling Commission-ի կազմում ներառված է 89 երկիր: Այսօր կազմակերպության խնդիրն է հետևել ու կանոնակարգել միջոցառումները, որոնք վերաբերում են աշխարհում կետերի որսը:
  • Կետերի պատմությունը սկսվում է 55 մլն տարի առաջ: Կետանմանները (Cetacea) ծովային կաթնասունների կարգ են, որոնց թվին են պատկանում կետերը, դելֆիններն ու ծովախոզուկները:
  • Կապույտ կետը ամենամեծ արարածն է Երկրագնդի վրա, նրա քաշը կարող է հասնել 150-200 տոննայի:

Ծովային կաթնասունների և կետերի միջազգային օրը

  • Փետրվարի 19-ը նշվում է ծովային կաթնասունների և կետերի պաշտպանության համաշխարհային օրը: Ոչնչացման եզրին գտնվող այս կենդանիները երկրագնդի ամենախոշոր էակներն են: Շուրջ 200 տարի անխնա կերպով կետերին ոչնչացնելուց հետո, այժմ մարդկությունը փորձում է պահպանության տակ առնել անհետացման եզրին գտնվող կենդանիներին:
  • Միայն 1910-1979 թթ-երի ընթացքում ոչնչացվել են ավելի քան 2,4 միլիոն կետեր: 1986թ-ին միջազգային հանձնաժողովն արգելեց կետերի որսը և կետարդյունաբերությունը: Սկսած 1986 թ-ից` փետրվարի 19-ը նշվում է որպես կետերի միջազգային օր: Կետերը ներկայացնում են երկու ընտանիք` անատամ (բեղավոր) և ատամնավոր կետեր, ներառում են ավելի քան 80 տեսակ: Կետերի կյանքի տևողությունը մինչև 50 տարի է, մանր տեսակները` 30 տարի: Կետերի 19 տեսակները գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

Ազգային

Հայաստան - Գիրք նվիրելու օրը (Book Giving Day) *

  • Փետրվարի 19-ը՝ հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս ավանդույթը սկիզբ է առել 2008 թվականից և, բնականաբար, պատահական չէ, որ այն որոշվել է նշել հենց մեծանուն հայ գրողի ծննդյան օրը, քանի որ մեզանից շատ շատերը գիրքը ճանաչել ու սիրել են հենց Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների, անկրկնելի ստեղծագործությունների շնորհիվ:
  • Գիրք նվիրելու օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ գրքեր են նվիրաբերվում մանկատներին, գրադարաններին, դպրոցներին: Այս տոնին հերթեր են գոյանում նաև գրախանութներում՝ յուրաքանչյուրը ցանկանում է իր սիրելի գիրքը գնել ու նվիրել հարազատին:

Եզդիներ - Խըդըր Նաբի (Хьдьр Нави)

  • Խըդըր Նաբին (Խըդըր Էյլազի) եզդիական տոն է՝ նվիրված երազանքներ իրականացնող և սիրո բարեխոս, եզդիների սուրբ Խըդըր Նաբիին։ Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ի հաջորդող ուրբաթ օրը։ Տոնը համարժեք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգիս տոնին։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 19

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon