Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 20

Տոներ 20.02.2021   09:30   159

Միջազգային

Սոցիալական արդարության համաշխարհային օրը

  • Սոցիալական արդարությունը ոչ միայն էթնիկական հրամայական է, այլ նաև ազգային կայունության ու գլոբալ բարեկեցության հիմք։ Հավասար հնարավորությունները, համերաշխությունն ու մարդու իրավունքները շատ կարևոր են ազգերի ու ժողովուրդների արդյունավետ պոտենցիալը ամբողջովին յուրացնելու համար։
  • Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice) նշվում է ամեն տարի՝ 2009 թվականից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այս տոնը հաստատել է 2007 թվականի նոյեմբերի 26-ին՝ № A/RES/62/10 բանաձևով։
  • Տոնի գաղափարը ծագել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի մոտ։ Այս առաջարկով Բակիևը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ժամանակ։

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը

  • Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա: Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր
  • Այս տոնը  հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-03-05, 2023-02-25, 2024-02-17, 2025-03-08, 2026-02-21, 2027-02-13, 2028-03-04, 2029-02-17, 2030-03-09
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 20, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon