Հիշարժան և տոն օրեր, փետրվարի 22
Միջազգային
Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը (Crime Victims Day)
- 1990 թվականի փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակում է «Հանցագործությունների զոհերի խարտիան» (Victim's Charter: Statement of the Rights of Victims of Crime)։ Այդ ժամանակվանից սկսած ողջ ժամանակակից ու ժողովրդավարական աշխարհը փետրվարի 22-ին ոչ պաշտոնապես նշում է Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը, որն ուղղված է ուշադրություն հրավիրել հանցագործողություններից տուժած մարդկանց խնդիրների վրա։
- Այսօր մի շարք երկրներում գոյություն ունեն օրենքներ, որոնք ուղղված են հանցագործ գործողություններից մարդկանց աջակցությանն ու նրանց սոցիալական վերականգնմանը, բարոյական ու նյութական վնասի փոխհատուցմանը։
- Աշխարհում հանցագործություններից տուժածներին օգնություն ցուցաբերելու մինչև 200 ծրագիր կա։ Այդ ծրագրերն օգնում են մարդկանց հաղթահարել սթրեսը, դուրս գալ ճգնաժամից, և վերջապես՝ նյութական ու բարոյական օգնություն են ցույց տալիս։

Հավելյալ լուսանկարներ
Պիտակներ
Նմանատիպ նյութեր