Բոլոր տոները. հոկտեմբեր 15


ԲՈԼՈՐ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐԸ

Միջազգային

Մաթեմատիկայի համաշխարհային օրը (World Maths Day)
Պոեզիայի միջազգային օրը (International poetry Day)
Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը (Global Handwashing Day)

  • Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է  Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:
  • Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է  ձեռքերը կանոնավոր լվանալ: Չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները: 
  • Այդ օրն իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը  մեկն է` հասարակայնության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ  հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում:

Ուսանողների համաշխարհային օրը (World Students' Day)
15 քրոմոսոմների համախտանիշի իրազեկման համաշխարհային օրը (World Idic15 Awareness Day)
Ներքին տագնապի միջազգային օրը (International ShakeOut Day)
Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը (International White Cane Safety Day)
Գյուղական կանանց միջազգային օրը (International Day of Rural Women)

  • Հոկտեմբերի 15-ը որոշվել է ընդունել գյուղացի կանանց միջազգային օր 1995թ-ին Պեկինում: ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում որոշում ընդունվեց հոկտեմբերի 15-ն օրացույցում նշել որպես գյուղացի կանանց միջազգային օր: Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին:
  • Ըստ վիճակագրության` գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Նրանք առանցքային դեր են խաղում սննդի արդյունաբերության և գյուղական համայնքների կայուն զարգացման գործում: Սակայն այսօր նրանց իրավունքներն ամբողջ աշխարհում լիովին պաշտպանված չեն: Ամեն տարի հոկտեմբերի 15-ին գյուղական միջավայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ` գյուղացի կանանց նույն կարգախոսով` «հասանելի դարձնել վարկերը, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ու մաքուր ջուրը»:
  • Հայաստանի գյուղերում ևս ջրի տեխնոլոգիայի, բժշկական որակյալ ծառայությունների ու ցածր տոկոսադրույքներով վարկերի ահռելի պակաս կա:

Քայլարշավի միջազգային օրը (International day of hiking)
Հակամարտությունների լուծման օրը (Conflict Resolution Day)
Ոգու օրը (Spirit Day)
Կրծքի առողջության օրը (Breast Health Day)
Խաղալիք ֆոտոխցիկի համաշխարհային օրը (World Toy Camera Day) *
Կամուրջների օրը (Bridge Day) *
Երգեցողության համաշխարհային օրը (World Singing Day) *

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը

  • Ս. Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Ս. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` վաճառել էր իր ունեցվածքը, գումարը բաժանել աղքատներին, դարձել Քրիստոսի հետևորդ: Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում:
  • Ս. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին է հիմնադրվել: Նա եղել է Ս. Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Ս. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքը  քարոզել է Եգիպտոսում, որտեղ էլ նահատակվել է: Ս. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է:
  • Ս. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Ս. Պողոս առաքյալի վկայության համաձայն՝ մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` եկել է Պաղեստին և հետևել Տիրոջը: Աստծո խոսքը տարածել է Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում:
  • Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-10-21, 2024-10-19, 2025-10-18, 2026-10-17, 2027-10-16, 2028-10-21, 2029-10-20, 2030-10-19։

Զրադաշտականություն - Գահնաբար Միտրի
Կաթոլիկություն - Սուրբ Թերեզա Ավիլիայի տոնը (Feast of Saint Teresa Of Avila) 
Ուղղափառություն - Կիպրաին քահանայի հիշատակը
Սլավոնական - Կուպրիյան և Ուստինյա

Ազգային

  • ԱՄՆ - Փնթփնթանների ազգային օրը (National Grouch Day)
  • ԱՄՆ - Կաթնաշոռային պանրի ազգային օրը (National Cheese Curd Day)
  • ԱՄՆ - ՁԻԱՀ-ի մասին լատինամերիկացիներին իրազեկելու ազգային օրը (National Latino AIDS Awareness Day)
  • ԱՄՆ - Մայրության և մանկական մահացության զոհերի հիշատակի օրը (Pregnancy and Infant Loss Remembrance Day)
  • ԱՄՆ - Տապակած փասիանի ազգային օրը (National Roast Pheasant Day)
  • ԱՄՆ - Կոսմետոլոգի ազգային օրը (National Aesthetician Day)
  • ԱՄՆ - Շաուրմայի ազգային օրը (National Shawarma Day)
  • ԱՄՆ - Հաճախորդների հետ ծանոթանալու օրը (Get to Know Your Customers Day)
  • ԱՄՆ - Սպիտակ ձեռնափայտի անվտանգության ազգային օրը (National White Cane Safety Day)
  • ԱՄՆ - Լյուսիին սիրելու ազգային օրը (National I Love Lucy Day)
  • ԱՄՆ - Սնկի ազգային օրը (National Mushroom Day)
  • ԱՄՆ - Կաչիատորե հավի ազգային օրը (National Chicken Cacciatore Day)
  • Բելառուս - Դեղագործական և մանրէաբանական արդյունաբերության աշխատողների օրը
  • Բրազիլիա - Ուսուցչի օրը
  • Թունիս - Տարհանման օրը
  • Իսպանիա - Հիսուսի Սուրբ Թերեզայի տոնը
  • Կամբոջա - Հանգուցյալ հայր թագավորի հիշատակի օրը (Commemoration of Late King Father)
  • Կանադա - Մայրության և մանկության մահացության զոհերի հիշատակի օրը (Pregnancy and Infant Loss Remembrance Day)
  • Հնդկաստան - Ուսանողական օրը
  • Մալավի - Մայրերի օրը
  • Շրի Լանկա - Այգեգործության օրը
  • Չիլի - Պապիկների և տատիկների օրը
  • Ռուսաստան - Հասցեների տեղեկատու ծառայության օրը
  • Ռուսաստան - Իմպրովիզատորի օրը
  • Ռուսաստան - Աշնանային տերևների հավաքման օրը
  • Վրաստան - Ռտվելի
  • Ֆրանսիական Գվիանա - Քիեննայի դիմակահանդես

* Տոների մասին ավելին՝ այստեղ։