Բոլոր տոները. հոկտեմբեր 8


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Ձվի համաշխարհային օրը (World Egg Day)

  • Աշխարհի շատ երկրներում հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը նշում են Ձվի համաշխարհային օրը ՝ ձվի, ձվածեղի, օմլետի և աչք-ձվածեղի սիրահարների տոնը…Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Ի վերջո ձուն առավել բազմազան օգտագործան սնունդ է՝ տարածված աշխարհի բոլոր երկրների և խոհանոցներում։
  • Պատմությունը. 1996 թ. Վիենայի Ձվի միջազգային հանձնաժողովի (International Egg Commission)  կոնֆերանսում հայտարարվեց, որ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը նշելու են «Ձվի համաշխարհային օրը»։ Հանձնաժողովը վստահեցնում է, որ Ձվի օրը նշելու ավելի քան մեկ տասնյակ առիթ կա, և հատկապես ձու արտադրող երկրներները պատրաստակամորեն արձագանքեցին ձվի տոնը նշելու գաղափարին:

Տեսողության համաշխարհային օրը (World Sight Day)

  • Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Այսօր առավել քան տեղին է հիշատակել, որ այստեղ ևս անչափ կարևոր է բնակչության ակտիվ մասնակցությունը:
  • Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:
  • Օրվա խորհուրդը բոլորին հորդորում է պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը:

Ութոտնուկի համաշխարհային օրը (World Octopus Day) *

  • Ութոտնուկի համաշխարհային օրն անցկացվում է գլխոտանիների, փափկամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների մասին իրազեկման միջազգային օրերի շրջանակներում, որոնք ամեն տարի անցկացվում են հոկտեմբերի 8-12-ը, որպեսզի աշխարհին պատմեն կակղամորթ գլխոտանիների մասին: Այս միջոցառումն այն մասին է, թե որքան հետաքրքիր և անհավանական են նրանք։

Մանկաբուժության միջազգային օրը (International Podiatry Day) *
Մուրենիկների միջազգային օրն է (International Pierogi Day) *
Լեսբուհիների միջազգային օրը (International Lesbian Gay) *

Օդապարուկների համաշխարհային օրը (World Kite Day) *
Միկրոալիքային վառարանի ծննդյան օրը

  • 1945 թվականին Համաշխարհային ռազմարդյունաբերական համալիրի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Raytheon»-ի աշխատակից Պերսի Սփենսերը՝ Մագնետրոն կոչվող սարքի վրա՝ ռադարների որակը բարելավելու նպատակով աշխատելիս պատահաբար հայտնաբերել է, որ շոկոլադը հալվել է իր գրպանում։
  • Սփենսերը հետաքրքրվել է այս երևույթով և փորձի համար Մագնետրոնի մոտ եգիպտացորենի մի քանի հատիկ է տեղադրել: Մի քանի րոպե անց նա ստացել է իրական ադիբուդի:
  • Միկրոալիքային վառարանի արտոնագրի հայտը ներկայացվել է 1945 թվականի հոկտեմբերի 8-ին։ Միկրոալիքային վառարանի ծննդյան օրը նշվում է հոկտեմբերի 8-ին՝ գյուտի արտոնագիր տալու օրը։

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Սուրբ Ջոն Լեոնարդիի տոնը ((Feast of Saint John Leonardi)
  • Ուղղափառություն - Համայն Ռուսիո Հրաշագործ Ռադոնեժսկու իգումեն Սուրբ Սերգիի օրը
  • Սլավոնական - Սերգեյ Կապուստնիկ

Ազգային

ԱՄՆ - Ֆլաֆերնաթերի ազգային օրը (National Fluffernutter Day) *
ԱՄՆ - Դեպրեսիայից պաշտպանվելու ազգային օրը (National Depression Screening Day) *
ԱՄՆ - Սալկի խաղի ամերիկյան օրը (American Touch Tag Day) *
ԱՄՆ - Մուրենիկների ազգային օրը (National Pierogi Day) *
Ավստրալիա - Ռոյալ Լոնսեսթոն շոու (Royal Launceston Show) *
Իսրայել - Սուքոթ (Sukkot)
Իրան - Արբաին (Հուսեյն իբն Ալիի նահատակությունը) *
Կուբա - Հերոսական պարտիզանի օրը 

Հայաստան - Տանկիստի օրը *

  • ​​​​​Հոկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Տանկիստի օր: ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները ազգային բանակի կազմում ստեղծված առաջին կանոնավոր ստորաբաժանումներից են: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին գրեթե ամբողջությամբ ձևավորվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասը, իսկ հետագա տարիներին` շարունակեցին կատարելագործվել ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները:

Հնդկաստան - Ռազմաօդային ուժերի օրը
Հոնդուրաս - Ամերիկայի հայտնագործման օրը (Discovery of America Day) *
Հորվաթիա - Անկախության օրը
Պերու - Անգամոսի ճակատամարտի օրը (Ռազմածովային նավատորմի օրը)
Պորտուգալիա - Գինու փառատոն (Madeira Wine Festival / Festa do Vinho da Madeira)
Ռուսաստան - Արևոտ ժպիտների օրը *
Ռուսաստան - Նավի, սուզանավի, և օդանավի հրամանատարի օրը *
Տաջիկստան - Գյուղատնտեսության օրը
Տասմանիա - Ռոյալ Լոնսեսթոն շոու (Royal Launceston Show) *
Ուկրաինա - Իրավաբանի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։