Հուլիսի 16. Վարակակիրների թիվը նվազել է 44-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 33.559,

որոնցից՝

  • առողջացած - 21.931, 
  • մահվան ելքով - 607:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.832 ախտահարված: Ընդհանուր առմամբ կատարվել է 141.410 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 554,
  • առողջացած - 583։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  • 60 (կին),
  • 63 (կին),
  • 65 (կին),
  • 70 (կին),
  • 72 (կին),
  • 74 (կին),
  • 74 (տղամարդ)
  • 78 (տղամարդ)
  • 81 (կին),
  • 83 (տղամարդ)
  • 84 (տղամարդ)
  • 86 (տղամարդ)
  • 87 (տղամարդ)
  • 88 (կին),
  • 88 (տղամարդ) տարեկան։

Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, նախորդ օրվա համեմատ հուլիսի 16-ին բուժում ստացող վարակակիրների թիվը նվազել է 44-ով։ Հուլիսի 13-ի դրության համեմատ վերջին 3 օրերի ընթացքում բուժում ստացող վարակակիրների թիվը նվազել է 692-ով։


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։