Հուլիսի 21. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 443-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 35.254,

որոնցից՝

  • առողջացած - 24.206, 
  • մահվան ելքով - 662:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.171 ախտահարված: Երեկ 1.072 թեստ է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 148.180 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 273,
  • առողջացած - 704։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  • 63 (տղամարդ)
  • 64 (տղամարդ), 
  • 65 (տղամարդ), 
  • 71 (կին), 
  • 75 (տղամարդ), 
  • 80 (տղամարդ), 
  • 83 (տղամարդ), 
  • 83 (կին), 
  • 85 (կին), 
  • 89 (կին) 
  • 92 (կին), 
  • 94 (կին) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 20-ի համեմատ վարակակիրների թիվը նվազել է 443-ով։ Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 1.327-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։