«Ջոկեր» (ԱՄՆ, Կանադա, 2019)
«Ջոկեր» ամերիկյան հոգեբանական թրիլլերի նկարահանումները տեղի են ունենում Չիկագոյում։ Ֆիլմի սյուժեն պատմում է Ջոկերի ծագման մասին և ոչ մի կապ չունի DC-ի կոմիքսների հիման վրա նկարահանված այլ ֆիլմերի հետ։
Համեստ ու աննկատ կատակերգու Արթուր Ֆլեքը տևական բացակայությունից հետո վերադառնում է Գոթեմ Սիթի։ Ֆլեքն ապրում է հիվանդ մոր հետ, ով մանկուց սովորեցնում էր նրան «ժպտալ աշխարհին»։ Անհաջողակ կատակերգուն ծրագրում է խնամել ծեր մորը, հանգստանալ և փորձել նորից սկսել հումորիստի կարիերան։ Փորձելով լինել բարի ու միայն ուրախություն պարգևել մարդկանց՝ Արթուրը բախվում է մարդկային դաժանության հետ և աստիճանաբար հանգում այն եզրակացության, որ այս աշխարհը նրանից ոչ թե բարի ժպիտ կստանա, այլ չարագործ Ջոկերի քմծիծաղ։
Նրան չի հետաքրքրում ինչ է կատարվում իր շուրջը։ Արթուրն ունի իր անցյալին վերաբերող գաղտնիք․ Ֆլեքների պատմությունն ինչ որ կերպ կապված է Ուեյնների՝ Գոթեմի ամենահարուստ ընտանիքի հետ։ Այդ գաղտնիքն Արթուրին ստիպում է հրաժարվել քաղաքակիրթ կերպարից և ընդունել նոր դեր՝ հանցագործ աշխարհի ծաղրածու արքայազն՝ Ջոկերի դերը։
Ֆիլմի թրեյլերը՝
- անվանումը բնօրինակում՝ Joker
- թողարկման տարեթիվը՝ 2019
- երկիրը՝ ԱՄՆ, Կանադա
- ռեժիսոր՝ Թոդ Ֆիլիպս
- սցենարը՝ Թոդ Ֆիլիպս, Սքոթ Սիլվեր, Բոբ Քեյն
- դերերում՝ Հոակին Ֆենիքս, Ռոբերտ Դե Նիրո, Զազի Բիտց, Ֆրենսիս Կորնոյ
- երգահան՝ Հիլդուր Հուդանդոտիր
- ժանրը՝ թրիլեր, կրիմինալ, դրամա
- բյուջե՝ $55.000.000
- տարիքային սահմանափակում՝ 18+
- տևողությունը՝ 122 րոպե / 02։02
«Ջոկեր» ֆիլմը դիտեք այստեղ:
Իսկ գիտե՞ք, որ...
- Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որտեղ արժանացել Է գլխավոր ՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակին։
- Ֆիլմն այնտեղ արժանացել է ութրոպեանոց ծափահարությունների։
- Ֆիլմը միջազգային վարձույթում հավաքել Է ավելի քան մեկ միլիարդ դոլար, ինչը թույլ է տվել այն զբաղեցնել յոթերորդ տեղը ՝ 2019 թվականի ամենաբարձր գումար վաստակած ֆիլմերի ցանկում և դարձել ամենաշատ գամար վաստակած R կատեգորիայի ֆիլմը պատմության մեջ։
- «Ջոկեր» ֆիլմն ԱՄՆ-ում 93,5 մլն դոլար է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին: Կինոնկարն այդպիսով ռեկորդ է սահմանել։ Վերջին տարվա ընթացքում այդ ռեկորդը պահպանում էր Ռուբեն Ֆլյայշերի «Վենոմ» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել Է Թոմ Հարդին: Նրան հաջողվել Է վարձույթում 80 մլն դոլար հավաքել առաջին հանգստյան օրերին:
- Կինոնկարը ցուցադրվել Է աշխարհի 73 երկրի 22,5 հազար կինոթատրոններում:
- «Ջոկերը», որում գլխավոր դերը կատարել Է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Հոակին Ֆենիքսը,
