Կիրակի, դեկտեմբերի 20
Կիրակի, դեկտեմբերի 20։ Տարվա 355-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 11 օր:
- Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
- Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
- Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Արագած, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։
Դեկտեմբերի 20-ը արևային 5-րդ օրն է։
- Հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն:
- Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում:
- Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ թռչունների հանդիպելը:
- Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմաբույսեր։ Ցանկալի չէ սկսել պաս պահելը: Ուժի հաղորդակներ են' պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29:
- Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 5-րդ արևային օրը. Էդգար Ալան Պո, Ալֆրեդ Նոբել, Բոբ Դիլան, Միխայիլ Շոլոխով, Մարկ Բերնես, Իոսիֆ Բրոդսկի։ Հայերից ՝ Ներսես Աշտարակեցի, Գուրգեն Ջանիբեկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Միշել Լեգրան:
Արևածագ՝ 8:20, արևամուտ՝ 17:39: Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 9:19 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։
Դեկտեմբերի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։
- 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Այս օրը շատախոսել չի կարելի, և ընդհանուր առմամբ պետք է ավելի քիչ խոսել: Ողջ շրջապատը շատ զգայուն է արտասանված յուրաքանչյուր բառի, նույնիսկ պատահական խոսքի նկատմամբ: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ: Ինչ բարձրաձայն ասվի որևէ մեկին կամ սեփական անձին, կատարվելու է:
- Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
- Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
- Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:
Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։
- Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
- Երազներն իրականանում են։
- Նորածինները երկարակյաց չեն։
Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 10°13'։
- Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
- Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:
Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 19-ին՝ 12:14-ից և կավարտվի դեկտեմբերի 20-ին՝ 12:44-ին։
Լունսի ծագումը՝ 12:14։ Լուսնի մարումը՝ 23։45։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 99.7°, բարձրությունը = -8.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 34 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 393.445 կմ, երեկ՝ 388.050 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.395 կիլոմետր։
Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 5 օրական 15 ժամական 13 րոպեական։
- Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
- Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
- Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
- Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
- Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:
Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 13-ին՝ 09։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
