Կիրակի, սեպտեմբերի 13

Այսօր 13.09.2020   09:00   30

Կիրակի, սեպտեմբերի 13։ Տարվա 257-րդ օրն է, 37-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 109 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9), օրվա անունը՝ Պարխար, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Սեպտեմբերի 13-ը արևային 27-րդ օրն է։ 

  • Օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը: 
  • Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ 
  • Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
  • Օրվա բարենպաստ նախանշանները կապված են երկնքի և էլեկտրաէներգիայի հետ, ինչպես նաև ծիածանը, արևոտ անձրևը, բանալի գտնելը: Վատ նախանշաններն են հրդեհները, կոտրվածքները, խառնաշփոթը, վայր ընկնելը։ 
  • Սնունդը պետք է լինի թեթև և բազմազան, հեղուկ և ոչ քաղցր: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային արտադրանքները։ 
  • Հագուստի գույներից հաջողակ են երկնագույն-կապույտը, թեթև կապույտը, ոսկեգույինը:  Կանաչն ու շագանակագույնն այսօր բացասական են։
  • Քարերից լավ է կրել լազուրիտ։
  • Օրվա թվերը են՝ 27, 89, 68:
  • 27-րդ արևային օրը ծնված նշանավոր մարդիկ. Գուստավ Ֆլաբեր, Անատոլ Ֆրանս, Ֆեռնանդել, Փիթ Մոնդրիան, Մորիս Ռավել, Կոբո Աբե, Պետրոս Առաջին, Սաշա Չոռնի, Գեորգի Գյուրջիև, հայերից՝ Մովսես Խորենացի, Երվանդ Շահազիզ, Եղիա Տեմիրճիպաշյան, Գևորգ Չմշկյան, Վաղարշ Վաղարշյան, Դավիթ Մալյան, Էդգար Էլբակյան,

Արևածագ՝ 6:41, արևամուտ՝ 19:14: Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 12:33 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Սեպտեմբերի 13-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 25-րդ օրն է։

  • Օրը հաջող է առևտրի, դատական գործերի, տեղափոխման կամ գործուղման համար: Նվիրեք ձեզ հանգիստ աշխատանքի:
  • Շատ օգտակար է կենտրոնանալ հոգևոր խնդիրների վրա, լավ քնել և հանգստանալ: Հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացում:

Լուսնային 25-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Նորածինների կյանքը բարեկեցիկ է։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 25°46'.

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 13-ին՝ 01:32-ից և կավարտվի սեպտեմբերի 14-ին՝ 02:36-ին։
Լուսնի ծագումը՝ 01:32։ Լուսնի մարումը՝ 17։00։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 255.0°, բարձրությունը = 53.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 22 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 379.654 կմ, երեկ՝ 385.776 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.622 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 25 օրական ժամական 15 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին՝ 01:15-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Կիրակի, սեպտեմբերի 13


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon