Կյանքի 19 ոսկե կանոն


1. Փոխադարձության կանոն

  • Նախքան ուրիշների սխալների մասին խոսելը՝ ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ: Մշտապես հիշեք՝ ցեխ շպրտողի ձեռքերը մաքուր լինել չեն կարող:

2. Ցավի կանոն

  • Վիրավորված մարդն ինքն է սկսում վիրավորել ուրիշներին:

3. Բարձրագույն ճանապարհի կանոն

  • Մարդիկ ավելի բարձր մակարդակի վրա են հայտվում, երբ ուրիշներին, անկախ իրենց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից, լավ են վերաբերվում:

4. Բումերանգի կանոն

  • Օգնելով ուրիշներին՝ մենք օգնում ենք ինքներս մեզ:

5. Մուրճի կանոն

  • Զրուցակցի ճակատին «թառած» մոծակը սատկացնելու համար՝ երբեք մուրճ մի օգտագործեք:

6. Փոխանակման կանոն

  • Ուրիշներին իրենց տեղը ցույց տալուց առաջ, նախ մենք պետք է ինքներս մեզ նրանց տեղը դնենք:

7. Ուսուցման կանոն

  • Յուրաքանչյուր հանդիպած մարդուց դուք կարող եք ինչ-որ նոր բան սովորել:

8. Խարիզմայի կանոն

  • Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր հետաքրքվում են իրենցով:

9. 10 միավորի կանոն

  • Մարդկանց լավագույն որակների հանդեպ հավատը, սովորաբար, նրանց ստիպում է բացահայտել իրենց լավագույն որակները:

10. Իրավիճակի կանոն

  • Երբեք թույլ մի տվեք, որ իրադրությունը հարաբերություններից ավելին արժենա:

11. Բոբի կանոն

  • Եթե մեկը խնդիրներ ունի բոլորի հետ, ուրեմն գլխավոր խնդիրը հենց ինքն է:

12. Հասանելիության կանոն

  • Հարաբերությունների թեթևությունն օգնում է, որպեսզի մարդիկ ձեզ հետ շփվելիս ավելի ազատ զգան իրենց:

13. Խրամատի կանոն

  • Եթե պատրաստվում ես ճակատամարտի, ապա քեզ համար այնպիսի խրամատ փորի, որպեսզի ընկերդ էլ այնտեղ տեղավորվի:

14. Գյուղատնտեսության կանոն

  • Բոլոր տիպի հարաբերությունները կարելի է և պետք է մշակվեն:

15. 101 %-ի կանոն

  • Կարևորը՝ գտնել այն 1%-ը, որի իրագործմանն արժե ուղղել ձեր ջանքերի 100%-ը:

16. Համբերության կանոն

  • Ուրիշների հետ ճամփորդելն ավելի դանդաղ է, քան մենակ ճամփա ընկնելը: Եթե ուզում ես հեռու գնալ, գնա ընկերների հետ, եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ:

17. Մեդալի երկու կողմի կանոն

  • Ընկերների հանդեպ հավատարմությունն առավելապես ակնառու է դառնում ոչ թե  նրանց անհաջողության, այլ հաջողության ժամանակ դրսևորած Ձեր վերաբերմունքից:

18. Համակրանքի կանոն

  • Եթե մարդկանց հնարավորություն տրվի աշխատել ում հետ ուզում են, ապա նրանք կնախընտրեն այն մարդկանց հետ, ում համակրում են, իսկ եթե դրա հնարավորությունը չունենան, միևնույն է, նրանք դա կստեղծեն:

19. Համագործակցության կանոն

  • Համատեղ իրականացված աշխատանքը՝ մեծացնում է հաղթանակի հասնելու հավանականությունը: