Օրահուշակ. դեկտեմբերի 16


Հինգշաբթի, դեկտեմբերի 16։ Տարվա 350-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 15 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Մանի, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Դեկտեմբերի 16-ին արևային 6-րդ օրն է։

  • 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։
  • Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։
  • Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:

Արևածագ՝ 8:17, արևամուտ՝ 17:37: Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 9:20 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Դեկտեմբերի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։

  • Ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
  • Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:

Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները շուտով կկատարվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 23°43'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո լուսին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 15-ին՝ 15:21-ից և կավարտվի դեկտեմբերի 16-ին՝ 15:48-ին։
Լուսնի մարումը՝ 05։36։ Լուսնի ծագումը՝ 15:48։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 19.9°, բարձրությունը = -29.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 93 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.193 կմ, երեկ՝ 403.514 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.679 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 12 օրական 00 ժամական 16 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ 2022 թվականի հունվարի 2-ին՝ 22:34։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ 08։36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: