Օրահուշակ. դեկտեմբերի 3


Ուրբաթ, դեկտեմբերի 3։ Տարվա 337-րդ օրն է, 48-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 28 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 9 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Արամ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Դեկտեմբերի 3-ին արևային 23-րդ օրն է։

  • 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։
  • Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
  • Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։ Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։
  • Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ են ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։ Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։ Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը: Օրվա գույներն են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը: Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տերերային ոգիների քարը: Օրվա թվերը՝ 23, 44:

Արևածագ՝ 8:06, արևամուտ՝ 17:36: Ճիշտ կեսօրը՝ 12։51։ Օրվա տևողությունը՝ 9:30 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Դեկտեմբերի 3-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:
  • Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն ամեն ինչով անբարենպաստ է։ Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝  27°20'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 3-ին՝ 06:45-ից և կավարտվի դեկտեմբերի 4-ին՝ 08:05-ին։
Լուսնի ծագումը՝ 06:45։ Լուսնի մարումը՝ 16։53։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 181.9°, բարձրությունը = 30.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 2 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 357.942 կմ, երեկ՝ 360.996 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.054 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 28 օրական 10 ժամական 45 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ դեկտեմբերի 4-ին՝ 11:43։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ 08։36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: