Օրահուշակ. հոկտեմբերի 18

 Այսօր  18/10/2021   08:00    269  
Օրահուշակ. հոկտեմբերի 18

Երկուշաբթի. հոկտեմբերի 18։ Տարվա 291-րդ օրն է, 42-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 74 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8), Օրվա անունը՝ Մասիս։ շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Հոկտեմբերի 18-ին արևային 7-րդ օրն է։

  • 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
  • Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
  • Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝ լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:

Արևածագ՝ 7:15, արևամուտ՝ 18:19: Ճիշտ կեսօրը՝ 12։47։ Օրվա տևողությունը՝ 13:04 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հոկտեմբերի 18-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • Օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
  • Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:
  • Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։ Նորածինները լավ են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 28°54'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 17-ին՝ 17:15-ից և կավարտվի հոկտեմբերի 18-ին՝ 17:38-ին։
Լուսնի մարուսը՝ 04։43։ Լուսնի ծագումը՝ 17:38։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 18.0°, բարձրությունը = -53.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 95 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 392.505 կմ, երեկ՝ 389.122 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.383 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 11 օրական 20 ժամական 54 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին՝ 01։15։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին՝ 18։57։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 2
Օգտատերեր 0