Օրահուշակ. հոկտեմբերի 8

 Այսօր     271
Օրահուշակ. հոկտեմբերի 8

Ուրբաթ. հոկտեմբերի 8։ Տարվա 281-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 84 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 9), Օրվա անունը՝ Միհր։ շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Հոկտեմբերի 8-ին արևային 27-րդ օրն է։ 

  • Օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը: 
  • Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
  • Օրվա բարենպաստ նախանշանները կապված են երկնքի և էլեկտրաէներգիայի հետ, ինչպես նաև ծիածանը, արևոտ անձրևը, բանալի գտնելը: Վատ նախանշաններն են հրդեհները, կոտրվածքները, խառնաշփոթը, վայր ընկնելը։ 
  • Սնունդը պետք է լինի թեթև և բազմազան, հեղուկ և ոչ քաղցր: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային արտադրանքները։ Հագուստի գույներից հաջողակ են երկնագույն-կապույտը, թեթև կապույտը, ոսկեգույինը:  Կանաչն ու շագանակագույնն այսօր բացասական են։ Քարերից լավ է կրել լազուրիտ։ Օրվա թվերը են՝ 27, 89, 68:

Արևածագ՝ 7:04, արևամուտ՝ 18:34: Ճիշտ կեսօրը՝ 12։49։ Օրվա տևողությունը՝ 13:30 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Հոկտեմբերի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև: 
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։ 
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 10°47'.

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 8-ին՝ 09:06-ից և կավարտվի հոկտեմբերի 9-ին՝ 10:23-ին։
Լուսնի ծագումը՝ 09:06։ Լուսնի մարումը՝ 19։54։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 138.8°, բարձրությունը = 26.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 5 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 363.459 կմ, երեկ՝ 364.750 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.291 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 1 օրական 20 ժամական 54 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին՝ 01։15։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին՝ 18։57։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0