Օրահուշակ. նոյեմբերի 17

 Այսօր  14/11/2021   13:20    192  
Օրահուշակ. նոյեմբերի 17

Չորեքշաբթի, նոյեմբերի 17։ Տարվա 321-րդ օրն է, 46-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 44 օր:

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 9 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Ասակ, շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Նոյեմբերի 17-ին արևային 7-րդ օրն է։

  • 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
  • Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
  • Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝ լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:

Արևածագ՝ 7:49, արևամուտ՝ 17:44: Ճիշտ կեսօրը՝ 12։46։ Օրվա տևողությունը՝ 9:55 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Նոյեմբերի 17-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։

  • Ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
  • Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:

Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները շուտով կկատարվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 2°51'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 16-ին՝ 16:29-ից և կավարտվի նոյեմբերի 17-ին՝ 16:52-ին։
Լուսնի մարումը՝ 05։41։ Լուսնի ծագումը՝ 16:52։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 12.1°, բարձրությունը = -39.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 96 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 401.803 կմ, երեկ՝ 399.244 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.559 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 12 օրական 10 ժամական 45 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ դեկտեմբերի 4-ին՝ 11:43։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին՝ 12։58։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0