Օրահուշակ. նոյեմբերի 2

 Այսօր  01/11/2021   04:19    242  
Օրահուշակ. նոյեմբերի 2

Երեքշաբթի, նոյեմբերի 2։ Տարվա 306-րդ օրն է, 44-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 59 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8),Օրվա անունը՝ Հրանտ։ շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Նոյեմբերի 2-ին արևային 22-րդ օրն է։

  • 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։
  • Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:
  • Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 7:31, արևամուտ՝ 17:59: Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:28 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Նոյեմբերի 2-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 27-րդ օրն է։

  • Օրը բիզնեսի առումով բարենպաստ է միայն բարեգործության համար, սակայն թղթադրամների հետ կապված բոլոր այլ գործողությունները դատապարտված են ձախողման: Հետևաբար, խորհուրդ է տրվում լուսնային 27-րդ օրը նվիրել բացառապես հովանավորչությանը:
  • Համարվում է, որ բարեգործության համար հատկացված միջոցները լավ կարմա են ստեղծում բարերարի համար, որը հետագայում բերում է հոգևոր և նյութական հարստություն:

Լուսնային 27-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բոլոր առումներով դրական է։ Երազներն իրականանում են։ Նորածինները հրաշալի են։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝  5°11'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 2-ին՝ 04:12-ից և կավարտվի նոյեմբերի 3-ին՝ 05:24-ին։
Լուսնի ծագումը՝ 04:12։ Լուսնի մարումը՝ 16։53։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 210.3°, բարձրությունը = 47.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 9 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 369.847 կմ, երեկ՝ 375.717 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.870 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 26 օրական 20 ժամական 54 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին՝ 01։15։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին՝ 12։58։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0