Օրահուշակ. նոյեմբերի 23

 Այսօր  14/11/2021   14:15    64  
Օրահուշակ. նոյեմբերի 23

Երեքշաբթի, նոյեմբերի 23։ Տարվա 327-րդ օրն է, 47-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 38 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 9 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Ծմակ, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Նոյեմբերի 23-ին արևային 13-րդ օրն է։

  • 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։
  • Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։ Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել ։
  • Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա քարը ջեսպիլիտն է։ Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:

Արևածագ՝ 7:55, արևամուտ՝ 17:40: Ճիշտ կեսօրը՝ 12։47։ Օրվա տևողությունը՝ 9:45 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Նոյեմբերի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 14°2'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 22-ին՝ 19:42-ից և կավարտվի նոյեմբերի 23-ին՝ 20:35-ին։
Լուսնի մարումը՝ 11։32։ Լուսնի ծագումը՝ 20:35։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 309.8°, բարձրությունը = -4.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 87 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.287 կմ, երեկ՝ 405.665 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.378 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 18 օրական 10 ժամական 45 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ դեկտեմբերի 4-ին՝ 11:43։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ 08։36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0