Օրահուշակ. նոյեմբերի 4

 Այսօր  01/11/2021   04:28    263  
Օրահուշակ. նոյեմբերի 4

Հինգշաբթի, նոյեմբերի 4։ Տարվա 308-րդ օրն է, 44-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 57 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8),Օրվա անունը՝ Մարգար։ շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Նոյեմբերի 4-ին արևային 24-րդ օրն է։

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվլուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Արևածագ՝ 7:34, արևամուտ՝ 17:56: Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:22 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 4 րոպե կարճ է։

Նոյեմբերի 4-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:

Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն ամեն ինչով անբարենպաստ է։ Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝  4°23'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 4-ին՝ 06:39-ից և կավարտվի նոյեմբերի 5-ին՝ 01:15-ին։
Լուսնի ծագումը՝ 06:39։ Լուսնի մարումը՝ 17։49։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 174.1°, բարձրությունը = 38.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0 %՝ նորալուսին։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 361.148 կմ, երեկ՝ 364.834 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.686 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 28 օրական 20 ժամական 54 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին՝ 01։15։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին՝ 12։58։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0