Օրահուշակ. նոյեմբերի 7

 Այսօր  03/11/2021   19:00    191  
Օրահուշակ. նոյեմբերի 7

Կիրակի, նոյեմբերի 7։ Տարվա 311-րդ օրն է, 44-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 54 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8), օրվա անունը՝ Աստղիկ, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Նոյեմբերի 7-ին արևային 27-րդ օրն է։

  • Օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը:
  • Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
  • Օրվա բարենպաստ նախանշանները կապված են երկնքի և էլեկտրաէներգիայի հետ, ինչպես նաև ծիածանը, արևոտ անձրևը, բանալի գտնելը: Վատ նախանշաններն են հրդեհները, կոտրվածքները, խառնաշփոթը, վայր ընկնելը։
  • Սնունդը պետք է լինի թեթև և բազմազան, հեղուկ և ոչ քաղցր: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային արտադրանքները։ Հագուստի գույներից հաջողակ են երկնագույն-կապույտը, թեթև կապույտը, ոսկեգույինը: Կանաչն ու շագանակագույնն այսօր բացասական են։ Քարերից լավ է կրել լազուրիտ։ Օրվա թվերը են՝ 27, 89, 68:

Արևածագ՝ 7:37, արևամուտ՝ 17:53: Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:16 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Նոյեմբերի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 4-րդ օրն է։

  • Օրը գործում են դիվանագիտական հակումները, հարմար պահ է ակտիվ շփումների և առևտրային գործառնությունների համար:
  • Որոշումներ կայացնելիս պետք է ձեռնպահ մնալ մակերեսային դատողություններից, քանի որ ավելանում է անհիմն ռիսկի միտումը:

Լուսնային 4-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների և կորուստների փնտրելու համար։
  • Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Նորածինները չարամիտ են։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝  19°25'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 7-ին՝ 10:36-ից և կավարտվի նոյեմբերի 8-ին՝ 11:48-ին։
Լուսնի ծագումը՝ 10:36։ Լուսնի մարումը՝ 19։54։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 137.1°, բարձրությունը = 11.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 9 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 360.540 կմ, երեկ՝ 358.951 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.589 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 10 ժամական 45 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ դեկտեմբերի 4-ին՝ 11:43.։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին՝ 12։58։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 2
Օգտատերեր 0