Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 15


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Կեյլոր Նավաս, կոստառիկացի ֆուտբոլիստ, որպես դարպասապահ հանդես է գալիս Կոստա-Ռիկայի ազգային հավաքականում
1957 - Նիկոլայ Գրիգորյան, հայ լրագրող, ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
1934 - Հենրիխ Վարդանյան, հայ երկրաբան
1929 - Արման Մանարյանը, հայ կինոռեժիսոր («Տժվժիկ»)
1924 - Հովհաննես Բադալյան, հայ ճանաչված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգարվեստի երախտավոր (մ. 2001)
1923 - Ինգե Կելլեր, թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի
1916 - Վիգեն Խեչումյան, հայ արձակագիր (վ. 1975)
1899 - Գաբրիել Էլ-Ռեգիստան, հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի համահեղինակ
1895 - Կարո Զաքարյան, հայ կոմպոզիտոր և խմբավար
1859 - Լյուդվիգ Լազար Զամենհոֆ, լեհ ակնաբույժ, լեզվաբան
1858 - Յոհաննես Լեփսիուսը, գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ (վ. 1926)։
1852 - Անտուան Անրի Բեքերել, ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր (վ. 1908)
1832 - Գուստավ Էյֆել, ֆրանսիացի ինժեներ 

  • Ֆրանսիացի ինժեներ Ալեքսանդր Գուստավ Էյֆելը (Alexandre Gustave Eiffel) ծնվել է 1832 թվականի դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Դիջոնում։
  • 1855 թվականին Գուստավ Էյֆելը ստացել է ինժեների վկայական Փարիզի Կիրառական արվեստի կենտրոնական դպրոցում և աշխատանքի տեղավորվել «Շարլ Նեվո» նախագծային կազմակերպությունում, որը զբաղվում էր կամուրջների շինարարությամբ։
  • 1870‑1873 թվականներին Էյֆելը կառուցել է ճարտարապետական կառույցներ Եգիպտոսում և Չիլիում, Հունգարիայում և Պորտուգալիայում, ինչպես նաև մասնակցել է Պետերբուրգի Երրորդության կամուրջի կառուցման մրցույթին։ 1875 թվականին ճարտարապետ Լուի Շարլ Բուալոյի հետ համատեղ նա վերակառուցել է Փարիզի «Օ բոն մարշե» խանութը։
  • Ապակե գնբեթներով ծածկված նրա անցումները դարձել են հիացմունքի առարկա ամբողջ աշխարհում։ 1876 թվականին Էյֆելը նախագծել է ամերիկյան Ազատության արձանի պողպատե շրջանակը։ 1877 թվականին ճարտարապետի նախագծով կառուցվել է Պորտուի Դորու գետի (Պորտուգալիա) վրայով անցնող կամուրջը՝ 162‑մետրանոց կամարով։ Էյֆելն ընդհանուր առմամբ կառուցել է ավելի քան 200 կառույց՝ կամուրջներ, կայարաններ, բանկեր, դպրոցներ, եկեղեցիներ և այլն:
  • Համաշխարհային ճանաչում Էյֆելին բերել է ցանցակար պողպատե աշտարակը, որը հայտնի է որպես Էյֆելյան աշտարակ՝ կառուցված համաշխարհային ցուցահանդեսի համար 1889 թվականին Փարիզում, որը դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը։
  • Աշտարակի ընդհանուր երկարությունը 312 մետր է, քաշը՝ 9,7 հազար տոննա։ Նրա կառուցման Alexandre Gustave Eiffelժամանակ կիրառվել է շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման մի շարք այդ ժամանակների համար նորարարական մեթոդներ։ Աշտարակի վրա տեղադրվեն են երեք հարթակներ՝ 57, 115 և 276 մետր բարձրությունների վրա։ Դրանցից առաջինի և երկրորդի վրա եղել են ռեստորաններ և դիտահրապարակներ։ Երրորդի վրա եղել է ինժեների գրասենյակը, ինչպես նաև՝ ատսղագիտական և օդերևույթաբանական լաբորատորիաներ։ Վերելակի խափանման դեպքում վերև կարելի էր բարձրանալ 1792 աստիճաններից բաղկացած սանդուղքով։

1610 - Դավիդ Կրտսեր Տենիրս, ֆլամանդացի նկարիչ
37 - Ներոն, Հռոմի կայսր (մ. 68)