Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 12

 Հոբելյարներ  12/10/2021   12:00    39
Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 12

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ջոշ Հաթչերսոն, ամերիկացի դերասան և պրոդյուսեր:
1990 - Մելոդի (Մելոդիա Ռուիս Գուտիերես), իսպանական փոփ երգչուհի:
1977 - Ժասմին (Սառա Մանախիմովա), ռուսական երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավար, նորաձևության մոդել:
1975 - Մարիոն Ջոնս, ամերիկացի թեթևատլետ (սպրինտ, հեռացատկ), աշխարհի եռակի չեմպիոն:
1975 - Ժորան (Ժոան Պելտյե), Ֆրանկո-Կանադական երգչուհի, դաշնակահար, թավջութակահար:
1973 - Պավել Գուդիմով, ուկրաինական «Օկեան Ելզի» խմբի նախկին կիթառահար, այժմ «Գուդիմով» խմբի վոկալիստ և կիթառահար:
1968 - Հյու Ջեքման, ավստրալական կինո և հեռուստա դերասան, երգիչ, պրոդյուսեր, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր:
1967 - Սահարա Կուուգոնգևա, նամիբիացի կին քաղաքական գործիչ, Նամիբիայի վարչապետ (2015-ից):
1965 - Հենրի Ակինվանդե, բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (1996-1997):
1962 - Ամինատու Տուրե, սենեգալցի կին քաղաքական գործիչ, Սենեգալի վարչապետ (2013-2014):
1958 - Միխայիլ Լեոնտև, ռուս լրագրող և հրապարակախոս, «Однако»հեռուստահաղորդման հաղորդավար:
1948 - Ռիք Պարֆիտ (մ. 2016), վոկալիստ, երգերի հեղինակ, բրիտանական «Status Quo» ռոք խմբի ռիթմ-կիթառահար:
1935 - Լուչանո Պավարոտի (մ. 2007), իտալացի օպերային երգիչ (տենոր), «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և այլ պարգևներ:
1934 - Ռիչարդ Մեյեր, ամերիկացի ճարտարապետ-ավանգարդիստ, Պրիցկերի մրցանակի դափնեկիր:
1929 - Ռոլան Բիկով (մ. 1998), թատրոնի և կինոյի դերասան և ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
1928 - Ջիվան Գասպարյան, հայ երաժիշտ և կոմպոզիտոր, դուդուկի վարպետ:
1926 - Նիկիտա Սիմոնյան, խորհրդային ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, օլիմպիական չեմպիոն (1956):
1926 - Նարինդեր Կապանի, հնդկական ծագումով ամերիկացի ֆիզիկոս, մանրաթելային օպտիկայի հիմնադիրներից:
1917 - Ռոկ Մասպոլի (մ. 2004), ուրուգվայցի ֆուտբոլիստ (դարպասապահ), աշխարհի չեմպիոն (1950):
1896 - Էուջենիո Մոնտալե (մ. 1981), իտալացի բանաստեղծ, արձակագիր, գրական քննադատ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975):
1875 - Ալիստեր Քրոուլի (մ. 1947), անգլիացի բանաստեղծ, միստիկ, օկուլտիզմի և սատանիզմի գաղափարախոսներից:
1868 - Ավգուստ Հորխ (մ. 1951), գերմանական դիզայներ, ավտոմոբիլային արդյունաբերության պիոներներից։
1865 - Արթուր Գարդեն (մ. 1940), անգլիացի կենսաբան, որը հայտնագործել է կոֆերմենտները, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1929):
1860 - Էլմեր Սպերրի (մ. 1930), ամերիկացի գյուտարար և գործարար:
1812 - Ասկանիո Սոբրերո (մ. 1888), իտալացի քիմիկոս, ով առաջինն է ստացել նիտրոգլիցերին:
1705 - Էմանուել Էրե (մ. 1763), ֆրանսիացի ճարտարապետ։
1537 - Էդուարդ VI (մ. 1553), Անգլիայի և Իռլանդիայի թագավորը (1547-ից), Հենրի VIII-ի միակ ողջ մնացած որդին:
1350 - Դմիտրի Դոնսկոյ (մ. 1389), Մոսկվայի իշխան (1359-ից) և Վլադիմիրի մեծ իշխան (1363-ից):

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0