Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 13

 Հոբելյարներ  13/10/2021   12:00    27
Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 13

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Պակ Չի Մին, հարավկորեացի երգիչ, պարող և երգերի հեղինակ, BTS խմբի վոկալիստ
1982 - Իան Տորպ, ավստրալացի լողորդ, աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, օլիմպիական եռակի չեմպիոն
1980 - Աշանտի (Աշանտի Շեկվոյա Դուգլաս), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պարուհի և մոդել
1977 - Փոլ Փիրս, ամերիկացի բասկետբոլիստ, NBA-ի չեմպիոն (2008)
1971 - Սաշա Բարոն Քոհեն, բրիտանացի կատակերգու, «Ոսկե գլոբուս» մրցանակի և այլ մրցանակների դափնեկիր
1967 - Քեյթ Ուոլշ, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասանուհի
1966 - Մաքսիմ Մոշկով, ռուս ծրագրավորող, ցանցային գրադարանի կազմող, որը հայտնի է որպես «Մոշկովի Գրադարան»
1962 - Քելը Փրեսթըն (Քելի Սմիթ ), ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, նորաձևության մոդել
1960 - Ջոուի Բելադոնա (Ջոզեֆ Բելարդինի), ամերիկացի երգիչ և հարվածային գործիքներ, «Anthrax» մետալ խմբի անդամ
1956 - Քրիս Քարթեր, ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր («Գաղտնի նյութեր» սերիալը և այլն)
1954 - Մորդեհայ Վանուն, իսրայելցի միջուկային տեխնիկ, որն աշխարհին տեղեկություններ է հաղորդել Իսրայելի միջուկային ծրագրի մասին
1952 - Ջոն Լոուն (Ըն Կհուոկ Լյոն), չինական ծագումով ամերիկացի դերասան
1947 - Սեմմի Հագար, ամերիկացի երգիչ և կիթառահար, «Van Halen» ռոք խմբի վոկալիստ
1944 - Ռոբերտ Լամմ, ամերիկացի ստեղնահար, երգիչ, երգերի հեղինակ, «Chicago» ռոք խմբի հիմնադիրներից
1941 - Ռոբերտ (Բոբ) Հանթըր (մ. 2005), կանադացի լրագրող, «Գրինփիսի» համահիմնադիր
1941 - Փոլ Սայմոն, ամերիկացի ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, երեք «Գրեմմի» մրցանակների դափնեկիր
1935 - Ալեքսեյ Կոզլով, խորհրդային և ռուսական սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, «Արսենալ» ջազային խմբի հիմնադիր, ՌԴ ժողովրդական արտիստ
1934 - Սավելի Կրամարով (մ. 1995), խորհրդային և ամերիկյան կատակերգական դերասան, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ
1934 - Նանա Մուսկուրի, հույն երգչուհի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան
1933 - Մարկ Զախարով (մ. 2019), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, Լենքոմ թատրոնի գլխավոր ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1931 - Ռայմոն Կոպա (Ռայմոն Կոպաշևսկի, մ. 2017), լեհական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, 1958 թ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ
1926 - Ռեյ Բրաուն (մ. 2002), ամերիկացի երաժիշտ, լավագույն ջազային կոնտրաբասիստներից
1926 - Գլեբ Մաքսիմով (մ. 2001), խորհրդային և ռուս գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհի առաջին արհեստական արբանյակի ստեղծողը
1925 - Մարգարետ Թետչեր (մ. 2013), Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ (1979-1990)
1921 - Իվ Մոնտան (Իվո Լիվի, մ. 1991), ֆրանսիացի դերասան և երգիչ
1909 - Արթ Թեյթում (մ. 1956), ամերիկացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր
1906 - Սեսիլ Տակաիշվիլի (մ. 1984), թատրոնի և կինոյի վրացական դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1966)
1887 - Յոզեֆ Տիսո (մահապատժի է 1947), Սլովակիայի կաթոլիկ քահանա, աստվածաբան և քաղաքական գործիչ, Սլովակայի առաջին հանրապետության նախագահ (1939-1945)
1881 - Էժենի Կոտտոն (մ. 1967), ֆրանսիացի կին ֆիզիկոս և հասարակական գործիչ, կանանց միջազգային ժողովրդավարական ֆեդերացիայի հիմնադիր
1880 - Սաշա Չոռնի (Ալեքսանդր Գլիկբերգ, մ. 1932), ռուս բանաստեղծ և արձակագիր, էմիգրանտ («Տարբեր դրդապատճառներ», «Զինվորական հեքիաթներ» և այլն)
1878 - Ստեփան Շահումյան (գնդակահարվել է 1918 թ.), հեղափոխական, Բաքվի խորհրդի ղեկավար (1917 թ.), Կովկասի հարցերով արտակարգ հանձնակատար, Բաքվի 26 գնդակահարված կոմիսարներից
1855 - Ռոբերտ Ֆլեգել (մ. 1886), գերմանացի ճանապարհորդ, Աֆրիկայի հետազոտող
1825 - Չարլզ Ֆրեդերիկ Ուորթ (մ. 1895), անգլիական ծագում ունեցող ֆրանսիացի կուտյուրյե
1821 - Ռուդոլֆ Վիրխով (մ. 1902), գերմանացի պաթոլոգ և ֆիզիոլոգ, ով առաջինն է նկարագրել լեյկեմիան, քաղաքական գործիչ
1754 - Մոլի Փիթչըր (մ. 1832), ԱՄՆ Անկախության պատերազմի հերոսուհի
1700 - Բարոն Նիկոլայ Ստրոգանով (մ. 1758), ռուսական խոշոր արդյունաբերող, գաղտնի խորհրդական, կամերգեր
1474 - Մարիոտտո Ալբերտինելի (մ. 1515), իտալական Վերածննդի նկարիչ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0