Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 19

 Հոբելյարներ  19/10/2021   12:00    31  
Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 19

ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Ռեբեկա Ֆերգյուսոն, կինոյի և հեռուստատեսության շվեդ դերասանուհի
1972 - Pras, ամերիկացի ռեփեր, «The Fugees» հիփ-հոփ խմբի մասնակիցներից, դերասան, երաժշտական պրոդյուսեր
1969 - Թրեյ Փարքեր, ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, անիմատոր, «South Park» մուլտսերիալի ստեղծողներից, «Էմմի», «Գրեմմի» և այլ մրցանակների դափնեկիր
1952 - Վերոնիկա Կաստրո, մեքսիկացի դերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավար
1946 - Քիդ Ռիդ, բրիտանացի բանաստեղծ, «Procol Harum» ռոք խմբի երգերի տեքստերի հեղինակ
1945 - Ջոն Լիտգոու, ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» երկու մրցանակների դափնեկիր
1944 - Յակոբ Քելլենբերգեր, շվեյցարացի դիվանագետ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ (2000-2012)
1944 - Պիտեր Տոշ (մ. 1987), ջամայկացի երաժիշտ, ռեգհեյ ոճի առաջատար կատարողներից մեկը:
1944 - Ջորջ ՄակՔրեյ, ամերիկացի սոուլ և դիսկո երգիչ
1931 - Ջոն Լե Կառե, դետեկտիվ ժանրի անգլիացի գրող 
1916 - Ժան Դոսսե (մ. 2009), ֆրանսիացի կենսաբան, իմունոլոգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1980)
1910 - Սուբրամանյան Չանդրասեկար (մ. 1995), հնդկական ծագումով ամերիկացի աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր (1983)
1899 - Միգել Անխել Աստուրիաս (մ. 1974), գվատեմալացի գրող («Սենոր նախագահ», «Փոթորիկ», «Թաղվածների ղեկավարը» և այլն), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1967)
1882 - Ումբերտո Բոչչոնի (մ. 1916), իտալացի նկարիչ, քանդակագործ, ֆուտուրիզմի տեսաբան
1870 - Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան), հայ մանկագիր (մ.1935 թ.)
1862 - Օգյուստ Լյումիեր (մ. 1954), կինեմատոգրաֆի հիմնադիրներից, ֆրանսիական կինոարդյունաբերության և կինոռեժիսուրայի հիմնադիր
1828 - Աբրահամ Հիրշ (մ. 1913), ֆրանսիացի ճարտարապետ, Լիոնի Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն, Լիոնի գլխավոր ճարտարապետ
1767 - Անրի-Ֆրանսուա Ռիզեներ (մ. 1828), գերմանական ծագումով ֆրանսիացի նկարիչ, նկարիչ Է. Դելակրուայի հորեղբայրը
1766 - Թադեուշ Անտոնի Մոստովսկին (մ. 1842), լեհ գրող, լրագրող, քաղաքական գործիչ, հրատարակիչ
1605 - Թոմաս Բրաուն, անգլիացի գրող (մ.1682 թ.)
1433 - Մարսիլիո Ֆիչինո (մ. 1499), իտալացի հումանիստ, փիլիսոփա և աստղագետ, հիմնադիր և Ֆլորենցիայի պլատոնական ակադեմիայի ղեկավարը

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0