Այսօր ծնվել են. 7 հոկտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Հոլլանդ Ռոդեն, ամերիկացի դերասանուհի
1984 - Թոմ Իկուտա, ճապոնացի երգիչ և դերասան
1982 - Անաստասիա Ստոցկայա, ուկրաինացի երգչուհի, դերասանուհի
1982 - Ջերմեյն Դեֆո, անգլիացի ֆուտբոլիստ
1976 - Ժիլբերտու Սիլվա, բրազիլացի ֆուտբոլիստ
1972 - Լյուկ վան Վելի, հոլանդացի շախմատիստ, գրոսմայստեր
1970 - Նիկոլ Արի Փարկեր, ամերիկացի մոդել և դերասանուհի
1967 - Թոնի Բրեքսթոն, ամերիկացի երգչուհի-երգահան
1964 - Սամանտա Բրաուն, բրիտանացի երգչուհի, երաժիշտ, երգերի տեքստերի հեղինակ
1959 - Դիլան Բեյքեր, ամերիկացի դերասան
1957 - Ջեյն Թորվիլ, բրիտանացի գեղասահորդուհի, պարեր սառույցի վրա մարզաձևի աշխարհի 4-ակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն (1988)
1955 - Յո-Յո Մա, ամերիկացի թավջութակահար
1953 - Չիկո Տորես, ամերիկյան "Bon Jovi" խմբի թմբկահար
1952 - Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի Դաշնության նախագահ (2000-2008 և 2012)
1950 - Վլադիմիր Մոլչանով, խորհրդային և ռուս լրագրող, «Կեսգիշերից առաջ և հետո» հեռուստածրագրի հեղինակ և վարող
1935 - Թոմաս Քենիլին, ավստրալացի գրող, դրամատուրգ
1934 - Ուլրիկ Մայնհոֆ (սպանվել է 1976-ին), արևմտագերմանացի ահաբեկիչ, լրագրող, հասարակական գործիչ, «Կարմիր բանակի խմբակցության» առաջնորդներից և տեսաբաններից մեկը
1931 - Դեսմոնդ Տուտու, հարավաֆրիկացի եպիսկոպոս, ապարտեիդի դեմ պայքարող, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1984)
1914 - Յոզեֆ Ֆրանտիշեկ (զոհվել է 1940-ին), չեխ աս օդաչու
1910 - Գեորգի Աբաջիև (մ. 1963), մակեդոնացի գրող, ազգային պատմական արձակի հիմնադիրներից 
1902 - Զահարիա Ստանկու, ռումին գրող և քաղաքական գործիչ
1900 - Հայնրիխ Հիմլեր, (ինքնասպան է եղել 1945-ին), Երրորդ ռեյխի հիմնական քաղաքական և ռազմական գործիչներից 
1896 - Պաուլինիո Ալկանտարա, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող
1885 - Նիլս Բոր, դանիացի գիտնական, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1922)
1880 - Պաուլ Հաուսեր (մ. 1972), գերմանացի ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ռեյխսվեր (1932), օբերստգրուպենֆյուրեր ՍՍ և ՍՍ զորքերի գեներալ-գնդապետ (1944)

  • ՍՍ-ի զորքերի ստեղծողներից և ղեկավարներից:

1879 - Ջո Հիլ (մ. 1915), շվեդական ծագումով ամերիկացի բանաստեղծը, աշխատավորների իրավունքների մարտիկ
1849 - Ջեյմս Ուիթքոմբ Ռայլի (մ. 1916), ամերիկացի գրող, բանաստեղծ, բեսթսելերների հեղինակ
1804 - Գրիգորի Ելիսեև (մ. 1892), 1-ին գիլդիայի վաճառական, առաջին ռուսական բաժնետիրական բանկի հիմնադիրը (1864)
1746 - Վիլյամ Բիլինգս (մ. 1800), ամերիկացի կոմպոզիտոր («Չեսթեր», «Ուրախացիր, Ամերիկա» և այլն)
1675 - Ռոզալբա Կարյերա (մ. 1757), իտալացի նկարիչ, Վենետիկյան դպրոցի մանրանկարիչ, Իտալիայի և Ֆրանսիայի ռոկոկո ոճի գլխավոր հիմնական ներկայացուցիչներից
1619 - Վան Ֆուչժի (մ. 1692), չին փիլիսոփա, ցզյու-ժեն աստիճանի գիտնական
1573 - Վիլյամ Լոդ (մ. 1645), Կենթերբերիի արքեպիսկոպոս, կրոնական բարեփոխիչ

ՀԱՅԵՐ

1957 - Լևան Ջաղարյան, ռուսաստանցի դիվանագետ
1950 - Բորիս Դանիելյան, վիրաբույժ-ուրոլոզ
1928 - Ժորա Հարությունյան, դրամատուրգ
1925 - Աղասի Այվազյան, արձակագիր, կինոսցենարիստ, հրապարակախոս
1902 - Մուրադ Կոստանյան, կինոդերասան
1887 - Սարգիս Բարխուդարյան, հայ խորհրդային կոմպոզիտոր