Օրվա հոբելյարները, հուլիսի 1

Հոբելյարներ 01.07.2021   10:00   128

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Լիվ Թայլեր, ամերիկացի դերասանուհի և մոդել

  • «Aerosmith» խմբի ղեկավար Սթիվեն Թայլերի և մոդել Բիբի Բյուելի դուստրն է։  Նկարահանվել է «Մատանիների տիրակալը» (2001-2003), «Գողացված գեղեցկություն» (1996), «Արմագեդոն» (1998), «Լուռ աշուն» (1994), «Կայսրություն» անունով խանութը» (1995), «Ծանր» (1996) և «Այն, ինչ դու անում ես» (1994) ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Aerosmith»-ի «Crazy» տեսահոլովակում։

1969 - Լուիս Գարսիա Պոստիգո, մեքսիկացի ֆուտբոլային հարձակվող
1961 - Դիանան՝ Լեդի Դի, Ուելսի արքայադուստր

  • 2002 թվականի BBC-ի կազմած բոլոր ժամանակների մեծ բրիտանացիների 100-յակում Դիանան 3-րդ հորիզոնականում է։

1934 - Սիդնի Պոլակ, ամերիկացի հայտնի ռեժիսոր

  • Հայտնի ֆիլմերից են «Երկու սրտերի հանդիպումը», «Աֆրիկայից», «Թութսի»։

1916 - Օլիվիա դե Հևիլենդ, Հին Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից

  • Նա հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը։ Երկու անգամ ստացել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակներ։ Նկարահանվել է «Քամուց քշվածները» ֆիլմում։

1902 - Ուիլյամ Ուայլերը, Հոլիվուդյան ամենահաջողակ ռեժիսորներից, բազմաթիվ հայտնի ֆիլմերի հեղինակ

  • Կինոյի պատմության մեջ ամենաշատ «Օսկարի» ներկայացված ռեժիսորն է՝ ռեկորդային 12 անգամ, ստացել է 3 «Օսկար» լավագույն ռեժիսորի համար։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 34-ի։ 

1892 - Ջեյմս Քեյն, դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և լրագրող

  • Նա նուար ժանրը հիմնողների եռյակի մեջ է (Ռեյմոնդ Չանդլերի և Դեշիլ Հեմմեթի հետ)։

1804 - Ժորժ Սանդ՝ Ավրորա Դյուպե, ֆրանսիացի գրող

  • Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից առավել հայտնի են «Ինդիանա» (Indiana, 1832), «Մոպրա» (Mauprat, 1837) «Կոնսուելո» (Consuelo, 1842), «Կոմսուհի Ռուդոլշտադ» (La Comtesse de Rudolstadt, 1843) և «Փոքրիկ Ֆադեթ» (La Petite Fadette, 1849) վեպերը։

1646 - Գոթֆրիդ Լայբնից, գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա (մ. 1716)

ՀԱՅԵՐ

1962 - Սեյրան Օհանյան, Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար
1938 - Ալիսիա Թերզյան, արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 1, Օրվա հոբելյարները

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon