Այսօր ծնվել են. 12 հուլիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ֆիբի Թոնքին, ավստրալացի դերասանուհի
1985 - Ջանլուկա
(Կուրչի), իտալացի ֆուտբոլիստ
1978 - Միշել Ռոդրիգես, ամերիկացի դերասանուհի

  • Հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմաշարից։

1977 - Բրոք Լեզնար, ամերիկացի մարտարվեստների վարպետ
1974 - Շարոն դեն Ադել, հոլանդացի երգչուհի
1958 - Վալերի Կիպելով, ռուս ռոք երաժիշտ, «Ария» և «Кипелов» խմբերի մենակատար
1904 - Պաբլո Ներուդա, չիլիացի գրող, Գրականության Նոբելյան մրցանակակիր
1884 - Ամեդեո Մոդիլիանի, իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ

  • Մոդիլիանիի կտավներից «Ժաննա Էբյուտերնի դիմանկարը»

1824 - Էժեն Բուդեն, ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի նախահայր, Կլոդ Մոնեի ուսուցիչ

  • Բուդենի «Պիկնիկ Մանեի ընտանիքի հետ» նկարը

1817 - Հենրի Դեյվիդ Թորո, ամերիկացի գրող և փիլիսոփա
մ․թ․ա․ 100 - Հուլիոս Կեսար, հին հռոմեական պետական ու քաղաքական գործիչэ

ՀԱՅԵՐ

1965 - Վիկտորիա Գեորգիյանց, դեղագործական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

  • Ղեկավարել է Խարկովի ԻՊԿՍՖ-ի դեղերի որակի, ստանդարտացման և սերտիֆիկացման ամբիոնը, 2010 թվականից ՝ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ։

1945 - Ռուբեն Մելքոնյան, ՌԴ Պետական Դումայի էկոլոգիայի կոմիտեի սեկտորի վարիչ (1994-1997)
1938 - Ֆելիքս Քեֆչիյան, կինոօպերատոր

  • 1993 թվականից եղել է Հեռուստատեսության և ռադիոյի հումանիտար ինստիտուտի Կինոօպերատորական ֆակուլտետի անփոփոխ դեկան: 

1936 - Ռոլանդ Ղազարյան, հնչյունային ռեժիսոր, AES ձայնատեխնիկական ասոցիացիայի անդամ (ԱՄՆ)
1922 - Ստեփան Անաստասի Միկոյան, ավիացիայի գեներալ-լեյտենանտ, փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս
1919 - Հրանտ Վանցյան, Հայաստանում հանքահումքային երկրաֆիզիկայի հիմնադիրը
1886 - Կաետան Ստեֆանովիչ, նկարիչ

  • Ծնվել է նկարիչ Անտոնի Ստեֆանովիչի հայ մտավորական ընտանիքում։

1867 - Նիկոլայ Մելիքով, իշխան, գեներալ-մայոր

  • Գաղթել է Ֆրանսիա, որտեղ արժանացել է երկրի բարձրագույն պարգևին ՝ Պատվո լեգեոնի շքանշանի սպայական հրամանատարական խաչին։

1864 - Հարություն Ալպիար (Յարութիւն Ալբիար), լրագրող, երգիծաբան

  • Գրել է երգիծական ստեղծագործություններ և հեղինակն է Fantazio (1913) աշխատության։ Իր գրվածքները ցրված  են ամսագրերում.

1855 - Միխաիլ Աբելյանց, ինֆանտերիայի գեներալ, Օդեսայի ՎՊ գլխավոր պետ, Օդեսայի գեներալ-նահանգապետ

  • Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ձերբակալվեց բոլշևիկների կողմից և որպես «հակահեղափոխական ու միապետական» գնդակահարվեց 1919թ. հուլիսի 13-ին Օդեսայում։