Օրվա հոբելյարները, հուլիսի 19

Հոբելյարներ 19.07.2021   10:00   87

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Ադամ Մորիսոն, ամերիկացի նախկին բասկետբոլիստ
1982 - Ջարեդ Պադալեկի, ամերիկացի դերասան
1976 - Բենեդիկտ Կամբերբետչ, բրիտանացի դերասան
1972 - Էբբե Սանդ, դանիացի ֆուտբոլիստ
1947 - Բրայան Մեյ, անգլիացի երգիչ և կիթառահար, գիտնական աստղաֆիզիկոս, «Queen» ռոք խմբի անդամ

  • Խմբի մի շարք հիթերի հեղինակն է՝ «The Show Must Go On», «We Will Rock You», «Hammer to Fall», «Who Wants to Live Forever», «I Want It All», «The Prophet’s Song» և այլն։ 
  • 2009 թվականին արժանացել է Հայաստանի բարձրագույն պետական պարգևի՝ Պատվո շքանշանի։

1938 - Վախթանգ Կիկաբիձե, վրացի դերասան, երգիչ

  • Մհեր Մկրտչյանի հետ նկարահանվել է «Միմինո» կինոնկարում։

1898 - Հերբերտ Մարկուզե, գերմանա-ամերիկացի սոցիոլոգ և փիլիսոփա
1896 - Արչիբալդ Ջոզեֆ Քրոնին, շոտլանդացի ֆիզիկոս և գրող
1893 - Վլադիմիր Մայակովսկի, ռուս պոետ
1834 - Էդգար Դեգա, ֆրանսիացի նկարիչ

ՀԱՅԵՐ

1992 - Ստեփան Սարգսյան, ռուս ձյուդոիստ, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ
1966 - Տիգրան Ղարագյոզյան, հասարակական գործիչ, «Կիևի հայկական համայնք» ՀԿ նախագահ (2009-2012)
1960 - Ատոմ Էգոյան, կանադացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան

  • Ծնողներն այն անվանել են Ատոմ ՝ ի պատիվ 1960-ին Եգիպտոսում կառուցված ատոմակայանի։

1952 - Սարգիս Սիմովյան, Արևելա-Ուկրաինական բորսային «Գրանտ» բաժնետիրական բանկի նախագահ
1940 - Ռուզանա Կյուրեղյան, լրագրող

  • «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ազատ Եվրոպա (Փարիզ), ամերիկյան ռադիո Պրահայից, հայերեն և նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի նախկին երկրների բոլոր լեզուներով:
  • 2000-2004թթ.եղել է հայկական սփյուռքի գիտահետազոտական կենտրոնի «Լրաբեր CRDA»-ի խմբագիրը:

1934 - Սիպիլ, գրող, մանկավարժ
1926 - Հենրիկ Մարանջյան, կինոօպերատոր, աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում
1913 - Բորիս Պապինյան, ինտենդանտային ծառայության գեներալ-մայոր
1907 - Էդվարդ Մուրադյան, դերասան, թատերական ռեժիսոր

  • Նրա հայրը ՝ Մուրադ Մուրադյանը, ընկերացել է գրող Գրիգոր Զոհրապի հետ։ Կինը՝ բալետի պարուհի Հայկանուշ Ասատրյանն է։
  • Նրա շիրիմին հրաժեշտի խոսքն ասել է դերասան Արմեն Խոստիկյանը։

1873 - Եվգենի Վիշինսկի, Հայկական կորպուսի ռուս գեներալ: Ռազմական արևելագետ, զբաղվել Է Անդրկովկասի և Թուրքիայի ուսումնասիրությամբ

  • 1918 թվականի սեպտեմբերին զորամիավորման լուծարման կապակցությամբ Վիշինսկին անցնում է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարարության տրամադրության տակ։
  • Իր կարճ (ընդամենը 45 տարի) կյանքի ընթացքում Վիշինսկին շատ արժեքավոր բան է արել ռուսների և հայերի մերձեցման համար, թողել է բարի հետք։

1869 - Արտյոմ Ավետով, շտաբս-ռոտմիստր, ազնվական, ծագումով հայ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հուլիսի 19, Օրվա հոբելյարները

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon