Օրվա հոբելյարները, հուլիսի 3

Հոբելյարներ 03.07.2021   10:00   158

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Մարկո Անտոնիո Դե Մատտոս Ֆիլյո, բրազիլացի ֆուտբոլիստ
1971 - Ջուլիան Ասանժ, ավստրալացի հրատարակիչ և համացանցային ակտիվիստ

  • Հիմնականում ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։ Նախքան կայքի հետ աշխատելը, նա ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսանող և համակարգչային ծրագրավորող է եղել։

1962 - Թոմ Քրուզ, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ

  • Հանդիսատեսին հայտնի է «Անձրևի մարդը», «Հատուկ կարծիք», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլը», «Վանիլային երկինք» և «Օրվա ասպետը» ֆիլմերից։ Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Եռակի «Ոսկե գլոբուս» մրցանակակիր է և երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

1939 - Անջելո Սորմանի, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող և գլխավոր մարզիչ
1883 - Ֆրանց Կաֆկա, հրեական ծագմամբ գերմանալեզու գրող

  • Հիմնական ստեղծագործություններն են վեպերը («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն», «Ամերիկա» և այլն) և բազմաթիվ պատմվածքներ։
  • Կաֆկայի ստեղծագործությունների մեծամասնությունը տպագրվել են հեղինակի մահից հետո։

1854 - Լեոշ Յանաչեկ, չեխ երգահան, երաժշտագետ-ազգագրագետ և մանկավարժ

  • Գրել է բազմաթիվ գործիքային և վոկալ ստեղծագործություններ։ Նրա օպերաները պատկանում են 20-րդ դարի երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործությունների թվին։

1846 - Բոլո Յանգ, չինացի կինոդերասան, մարտարվեստի վարպետ

ՀԱՅԵՐ

1953 - Միքայել Գրիգորյան, հայ ռազմական գործիչ
1940 - Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ 
1939 - Միքայել Աղաջանով, բժիշկ, կենսաքիմիկոս

  • Ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդությունը և մշակել դրա բուժման և կանխարգելման ուղիները:

1897 - Լյուսյա Արգուտինսկայա, գրող

  • 1914-1918թթ. մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: Ծառայել է 11-րդ բանակում որպես բուժքույր, գնդացրորդ, հետախույզ և զինվորական կոմիսար: 
  • 1916թ. զինվորական բուժքույր է եղել Սարիղամիշում, էրզրումում, Կարսում: 
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 3, Օրվա հոբելյարները

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon