Օրվա հոբելյարները, հուլիսի 6

Հոբելյարներ 06.07.2021   10:30   39

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Դեյվիդ Կարպ, ամերիկացի վեբ ծրագրավորող և անհատ ձեռներեց

  • Նա Tumblr միկրոբլոգային կայքի հիմնադիր և գործադիր տնօրենն է։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ Կարպի ստեղծած ցանցը աշխատել է 200 միլիոն դոլար և ավելին, Tumblr կայքի արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար։

1980 - Եվա Գրին, ֆրանսիացի կինոյի թատրոնի դերասանուհի, մոդել

  • Հանդիսատեսին հայտնի է «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven»), «Ոսկե կողմնացույց» («The Golden Compass»), «Երազողները» («The Dreamers»), «Կազինո Ռոյալ» («Casino Royale») և «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» («300: Rise of an Empire») ֆիլմերից։
  • BAFTA-ի հատուկ մրցանակի՝ «Ծագող աստղ»-ի դափնեկիր է։

1975 - Ֆիֆթի Սենթ՝ Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III, առավել հայտնի 50 Cent (Ֆիֆթի սենթ) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և կինոդերասան։

  • Նա համաշխարհային ճանաչում ձեռք է բերում, երբ թողարկվում է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, և առավել ամրապնդվում` «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով։

1951 - Ջեֆրի Ռաշ, ավստրալիացի դերասան, պրոդյուսեր

  • Հանդիսատեսին հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը», «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին», «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին», «Ռազմիկի ճանապարհը», «Արքան է խոսում», «Մարկիզ դե Սադի փետրագրիչը» ֆիլմերից։

1946 - Սիլվեսթր Սթալոնե, ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ

  • Առավելապես հայտնի է «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերից։ «Ռոկկի» ֆիլմի համար «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն դերասան» և «Լավագույն սցենար» անվանակարգերում, իսկ ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 10 անվակարգերում և ստացել «Օսկար» «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։ Այն Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդն է՝ որպես լավագույն սպորտային ֆիլմ։

1940 - Նուրսուլթան Նազարբաև, Ղազախստանի 1-ին նախագահը
1907 - Ֆրիդա Կալո, մեքսիկացի նկարչուհի

  • Առավել հայտնի իր ինքնանկարներով: Մեքսիկական մշակույթը և Մինչկոլումբոսյան Ամերիկայի ժողովուրդների արվեստները նշանակալի ազդեցություն ուենցան նրա ստեղծագորությունների վրա: Ֆրիդա Կալոյի գեղարվեստական ոճը երբեմն նկարագրում են ինչպես պարզամիտ կամ ժողովրդական արվեստ: Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը նրան դասել է սյուրռեալիստների շարքին:

1865 - Էմիլ Ժակ-Դալկրոզ, շվեյցարացի կոմպոզիտոր
1850 - Նիկոլայ I, ռուս կայսր

ՀԱՅԵՐ

1970 - Մելիքսեթ Խաչիյան, ամերիկահայ շախմատիստ
1888 - Գրիգոր Չուբարյան, հայ իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ
1879 - Ագրիպինա Վահանովա, բալետի պարուհի
1820 - Ղևոնդ Ալիշան, հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, ՎենետիկիՄխիթարյան միաբանության անդամ (մ. 1901)



 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 6, Օրվա հոբելյարները

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon