Օրվա հոբելյարները, հուլիսի 7

Հոբելյարներ 07.07.2021   10:00   36

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1998 - Դիլան Սփրեյբերրի, ամերիկացի դերասան
1948 - Լուիս Էստրադա, մեքսիկացի ֆուտբոլիստ, հարձակվող
1947 - Կառլոս Սանտանա, մեքսիկացի հայտնի երգիչ և երաժիշտ

  • Գրեմիի բազմակի տիտղոսակիր է։ 1960-1970 թթ նա հայտնի դարձավ իր «Black Magic Woman» դասական կատարումներով։

1943 - Տոտո Կուտունիո, իտալացի երգիչ և կոմպոզիտոր

  • Հայտնի է Ադրիանո Չելենտանոյի, Ջո Դասենի, Դալիդայի և Ricchi e Poveri հետ համագործակցություններով։ Հայտնի է դարձել իր «L’italiano» երգով։

1940 - Ռինգո Սթար, անգլիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և դերասան

  • Առանձնապես հայտնի որպես The Beatles-ի հարվածող։ Խմբի լուծարումից հետո հաջող սոլո-կարիերա է արել։

1911 - Ջան Կարլո Մենոտտի, իտալացի ծագումով ամերիկացի կոմպոզիտոր
1907 - Ռոբերտ Հայնլայն, ամերիկացի գրող-ֆանտաստ

  • «Հյուգո» և «Նեբյուլա» մրցանակների դափնեկիր է, ժամանակակից գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից մեկը։ Հայնլայնին անվանում են նաև «գրող-ֆանտաստների դեկան»։ Նա մտնում է այսպես կոչված «գրող-ֆանտաստների մեծ եռյակի» մեջ (Արթուր Կլարկի և Այզեկ Ազիմովի հետ միասին)։

1887 - Մարկ Շագալ, ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ

  • 1964 թ-ին Շագալը մշակել է Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի ճակատի ապակեպատ հատվածը և Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի ներքին ձևավորման նոր նախագիծը, 1966 թ-ին ավարտել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի որմնանկարները։ 1967 թ-ին «Մետրոպոլիտենում» ձևավորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը։

1882 - Յանկա Կուպալա, բելառուսների ազգային բանաստեղծ
1860 - Գուստավ Մալեր, ավստրիացի կոմպոզիտոր
1746 - Ջուզեպպե Պյացցի, իտալացի աստղագետ

ՀԱՅԵՐ

1950 - Կարինե Սարգսյան, հաղորդավարուհի
1927 - Հրաչ Բարթիկյան, պատմաբան, բյուզանդագետ, հայագետ



 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Օրվա հոբելյարները, հուլիսի 7

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon