Օրվա հոբելյարները, հուլիսի 8

Հոբելյարներ 08.07.2021   10:00   109

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1998 - Ջեյդեն Սմիթ (Jaden Smith), ամերիկացի ռեփեր
1977 - Քրիստիան Աբբիատի, իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1951 - Անժելիկա Հյուսթոն (Anjelica Huston), ամերիկացի դերասանուհի
1938 - Անդրեյ Մյագկով, ռուս դերասան, գրող

  • Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում:
  • Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը։ Մյագկովը նկարահանվել է ռեժիսորի «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում:

1932 - Ֆրանկա Ռայմոնդի (Franca Raimondi), իտալացի երգիչ
1851 - Սըր Արթուր Ջոն Էվանս, անգլիացի պատմաբան և հնագետ

  • 1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչփյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար։

1839 - Ջոն Ռոքֆելեր, ամերիկացի բիզնեսմեն, բարերար, մարդկության պատմության առաջին դոլլարատեր-միլիարդատեր, Ռոքֆելեր կլանի հիմնադիրը 
1621 - Ժան դը Լաֆոնտեն, ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ (վ. 1695)
1593 - Արտեմիզիա Ջենտիլեսկի (Artemisia Gentileschi), իտալացի նկարիչ

ՀԱՅԵՐ

1952 - Կարեն Շահնազարով, արմատներով հայ, ռուս ռեժիսոր
1914 - Հրանտ Բագրազյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1904 - Ալեքսանդր Մարջանյան, հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ
1895 - Բենիամին Ժամկոչյան, մանկավարժ, հասարակական գործիչ (մահ․ 1984)



 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Օրվա հոբելյարները, հուլիսի 8

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon