Այսօր ծնվել են. 18 հունիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Ալեն Հալիլովիչ, խորվաթ ֆուտբոլիստ
1982 - Մարկո Բորիելլո, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
1976 - Մաքսիմ Գալկին, ռուս կատակերգու, հումորիստ, հաղորդավար, կինոդերասան և երգիչ
1975 - Ջամել Դեբբուզ, ֆրանսիացի կինոդերասան, կատակերգու

  • Հայտնի է «Ասթերիքս և Օբելիքս․ Կլեոպատրա առաքելություն», «Ասթերիքսը օլիմպիական խաղերում», «Ամելի» ֆիլմերից։

1974 - Վինչենցո Մոնտելլա, իտալացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, ներկայումս Ֆիորենտինայի գլխավոր մարզիչ
1946 - Ֆաբիո Կապելլո, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1942 - Փոլ Մաքքարթնի, անգլիացի հանրաճանաչ երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, «The Beatles»-ի հիմնադիրներից 

  • 16 անգամ արժանացել է «Գրեմմիի»։ Ջոն Լեննոն-Մաքքարթնի դուետը ժամանակակից երաժշտական պատմության ամենահաջող ու ազդեցիկ հեղինակային միություններից է համարվում։ Փոլ Մաքքարթնին մի քանի անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ մասնավորապես որպես նորագույն պատմության ամենահաջողակ կոմպոզիտոր։ Մաքքարթնին հեղինակն է The Beatles-ի մի շարք հիթերի, որոնց թվում են «Yesterday», «Let It Be», «Hey Jude», «Oh darling» և այլն։

1896 - Բլանշ Սվիթ, ամերիկացի դերասանուհի, համր ֆիլմերի աստղ
1812 - Իվան Գոնչարով, ռուս գրող

ՀԱՅԵՐ

1970 - Արսեն Եղիազարյան (ծնվ. Երևան), Հայ շախմատիստ, գրոսմայստեր (2001)
1969 - Սարգիս Օրբելյան (ծնվ. Երևան), պրոդյուսեր, դերասան
1964 - Նազարյան Արեգ (ծնվ. Երևան), երաժիշտ, կինոռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առագաստանավային սպորտի միջազգային դասի սպորտի վարպետ

  • «Արտավազդ և Կլեոպարտա» ռոք օպերայի հեղինակը:

1954 - Ծաղիկ Ռուբո (Ռուբեն Գևորգյան, ծնվ. Երևան), «Սասնա ծռեր» ջոկատի հիմնադիրն ու ղեկավարը
1947 - Ռուբեն Արուտչյան (ծնվ. Երևան), ՀՀ վաստակավոր նկարիչ
1931 - Դմիտրի Քյոսայան (ծնվ. Երևան, մ. 2001), ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1901 - Սոֆյա Թամամշյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1981), գիտնական-բուսաբան, պրոֆեսոր

  • Նրա պատվին անվանվել են հետևյալ բույսերը՝ Tamamshyaniya Pimenov և Klyukov, 1981; Tamamshyanella Pimenov և Klyukov, 1996։

1876 - Խաչատուր Արարատյան (ծնվ. Նալչիկ, Ռուսաստան, մ. 1937), հրետանու գեներալ-մայոր (1919), Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Էջմիածնի մարտերի մասնակից (1918), Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար (1919-1920թթ. Մարտ)

  • Ծնվել է ռուսական բանակի փոխգնդապետ Գերասիմ Արարատովի ազնվական ընտանիքում։
  • Խորհրդային իշխանության օրոք Արարատովի անունն արգելվել է։
  • 1937-ի սեպտեմբերի 2-ին ձերբակալվել է նացիոնալիզմի մեղադրանքով և գեներալներ Մովսես Սիլիկովի և Դմիտրի Միրիմանովի հետ գնդակահարվել Ավանի ձորում։Արդարացվել ղէ հետմահու։