Այսօր ծնվել են. 25 մայիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Բո Դալաս (Bo Dallas), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1984 - Էմմա Մարոնե (Emma Marone), իտալացի փոփ ռոք երգչուհի
1976 - Սանդրա Նասիչ, գերմանական Guano Apes խմբի վոկալիստ
1971 - Քրիստինա Օրբակայտե, ռուս երգչուհի, Ալլա Պուգաչովայի դուստրը
1963 - Մայք Մայերս, Կանադական դերասան, կոմիկ, սցենարիստ և ֆիլմերի պրոդյուսեր
1958 - Փոլ Ուելեր, անգլիացի ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, Նախկինում The Jam խմբի ֆրոնտմեն
1951 - պետի դը Արբանվիլ, ամերիկյան դերասանուհի և մոդել
1948 - Կլաուս Մայնե, գերմանական Scorpions ռոք խմբի վոկալիստ

  • Խմբի ամենահայտնի երգերի, այդ թվում նաև՝ «Wind of Change»-ի հեղինակն է։

1944 - Ֆրենկ Օզ, ամերիկացի տիկնիկագործ, կինոռեժիսոր, դերասան, 4 «Էմմի» և 3 «Գրեմմի» մրցանակների դափնեկիր
1942 - Ալեքսանդր Կալյագին, դերասան եւ ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:
1937 - Աուգուստո Սիկարե, արգենտինացի գյուտարար, ինժեներ և ավիակոնստրուկտոր
1929 - Բեվերլի Սիլզ (մ. 2007), ամերիկյան օպերային երգչուհի
1927 - Ռոբերտ Լուդլեմ (մ. 2001), ամերիկացի գրող, սուր վեպերի հեղինակ
1926 - Մայլզ Դևիս կրտսեր (մ. 1991), ամերիկացի ջազային շեփորահար, կոմպոզիտոր, նվագախմբի ղեկավար
1921 - Ջեք Սթեյնբերգեր, ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1988)
1913 - Դոնալդ Մքլին (մ. 1983), խորհրդային հետախույզ, «Քեմբրիջի հնգյակի» անդամ
1865 - Պիտեր Զեման (մ. 1943), հոլանդացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1902)
1865 - Ջոն Ռիլեյ Մոտտ (մ. 1955), ամերիկացի հասարակական և կրոնական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946)
1860 - Ջեյմս Կետել (մ. 1944), ամերիկացի հոգեբան, դիֆերենցիալ հոգեբանության ներկայացուցիչ:
1818 - Յակոբ Բուրղարդտ (մ. 1897), Շվեյցարիայի մշակույթի պատմաբան, մշակութաբանությունը որպես գիտության հիմնադիրներից
1810 - Պիեռ Էդմոն Բուասյե (մ. 1885), Շվեյցարական բուսաբան և ճանապարհորդ, ով նկարագրել է մոտ 3600 նոր տեսակի բույսեր
1803 - Ռալֆ Ուոլդո Էմերսոն, ամերիկացի էսեիստ, փիլիսոփա, տրանսցենդենտալիզմի տեսության ստեղծողը: