Օրվա հոբելյարները. նոյեմբերի 15

 Հոբելյարներ  15/11/2021   10:00    37  
Օրվա հոբելյարները. նոյեմբերի 15

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Շեյլին Վուդլի, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասանուհի, մոդել
1983 - Ջոն Հեյտինգա, հոլանդացի ֆուտբոլիստ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2010)
1976 - Վիրջինիա Լեդուայեն (Ֆերնանդես), ֆրանսիացի դերասանուհի
1974 - Չեդ Քրյուգեր (Չեդ Ռոբերտ Տերտոն), Կանադական Nickelback ռոք խմբի վոկալիստ և կիթառահար
1967 - Ֆրանսուա Օզոն, ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1945 - Աննի-Ֆրիդ Լինգստադ, շվեդ երգչուհի, ABBA խմբի մենակատար
1930 - Գուա, շիմպանզե, ում գիտնականներ Լուելա և Ուինթրոփ Քելոգները մեծացրել են իրենց նորածին որդու՝ Դոնալդի հետ մեկտեղ

  • Գուան առաջին շիմպանզեն էր ԱՄՆ-ում, ում ընդգրկել են այսպես կոչված խաչաձև դաստիարակության ուսումնասիրություններում։
  • Գուային հանձնել են Քելոգների ընտանիքին, երբ նա դեռ յոթ ամսական էր։ Իսկ այդ ժամանակ նրանց որդի Դոնալդը տասը ամսական էր։ Ինն ամիս շարունակ նրանք շիմպանզեին և երեխային մեծացնում են միասին որպես քույր և եղբայր։ Այս ողջ ընթացքում Քելոգները տեսանկարահանում են նրանց զարգացման գործընթացը։
  • Այս ուսումնասիրության նպատակն էր պարզել՝ արդյո՞ք կապիկը կդրսևորի մարդու պահվածք, և որ ամենակարևորն է, արդյո՞ք կկարողանա խոսել։ Փորձարկման նախնական շրջանում ամեն ինչ բարեհաջող էր անցնում։ Գուան սովորել էր երկու ոտքերի վրա քայլել, ինքնուրույն օգտագործել բաժակ և գդալ և որոշ հանձնարարություններ կատարել[1]։ Շիմպանզեները մարդուց ավելի արագ և շուտ են զարգանում։ Արդյունքում Գուան ավելի արագ և հեշտությամբ էր նոր երևույթներ սովորում, քան Դոնալդը։ Կար մեկ ալլ ակնհայտ տարբերություն երեխայի և կապիկի միջև։ Գուան մարդկանց ճանաչում էր նրանց հոտից և հագուստից, իսկ Դոնալդը՝ դեմքերից։
  • Երբ Դոնալդը տասնվեց ամսական էր, նա արդեն կարողանում էր բառեր արտասանել։ Գուան այդ ժամանակ մեկ տարեկանից էլ ավել էր, սակայն այդպես էլ չէր սովորել խոսել։
  • Գիտափորձից ինն ամիս անց՝ 1932 թվականի մարտի 28-ին, Քելոգները պաշտոնապես դադարեցրին այն, քանի որ Դոնալդը սկսել էր նմանակել կապիկի ձայները։ Գուային վերադարձրին Ֆլորիդայի Օրինջ Պարկ, որտեղից էլ ժամանակին նրան որդեգրել էին։
  • 1933 թվականի դեկտեմբերի 21-ին Գուան մահացավ թոքաբորբից։ 

1922 - Իգոր Ստեչկին (մ. 2001), խորհրդային և ռուսական հրաձգային զենքի կոնստրուկտոր
1921 - Էռնեստո Վիդալ (մ. 1974), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, աշխարհի չեմպիոն (1950)
1907 - Կլաուս Շենկ ֆոն Շտաուֆենբերգ (մահապատժի է ենթարկվել 1944), գերմանացի գնդապետ, Հիտլերի դեմ մահափորձի ղեկավարը
1891 - Վինսենթ Աստոր (մ. 1959), ամերիկացի գործարար և բարերար
1887 - Մարիաննա Մուր (մ. 1972), ամերիկացի մոդեռնիստ բանաստեղծուհի
1874 - Ավգուստ Կրոգ (մ. 1949), դանիացի ֆիզիոլոգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1920)
1862 - Գերհարտ Հաուպթման (մ. 1946), գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1912)
1741 - Յոհան Կասպար Լաֆաթեր (մ. 1801), շվեյցարիայի գրող, աստվածաբան և բանաստեղծ
1738 - Վիլյամ Հերշել (մ. 1822), գերմանական ծագումով անգլիացի աստղագետ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 2
Օգտատերեր 0