Օրվա հոբելյարները, օգոստոսի 22

 Հոբելյարներ  22.08.2021   11:00    35
Օրվա հոբելյարները, օգոստոսի 22

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1971 - Ռիչարդ Արմիտաժ, անգլիացի դերասան
1968 - Աննե Նուրմի, ֆինն դաշնակահարուհի և երգչուհի
1963 - Թորի Ամոս, ամերիկացի երգչուհի և դաշնակահարուհի
1957 - Սթիվ Դևիս, անգլիացի սնուկերիստ
1939 - Ալբերտ Նալչաջյան, հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա
1920 - Ռեյ Բրեդբերի, ամերիկացի ֆանտաստ և միստիկ գրող
1908 - Անրի Կարտիե Բրեսոն, ֆրանսիացի լուսանկարիչ, 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից, ֆոտոռեպորտաժի և ֆոտոլրագրության ստեղծողը։

  • Ֆրանսիացի լուսանկարիչ, 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, ֆոտոռեպորտաժի և ֆոտոլրագրության ստեղծողը՝ Անրի Կարտիե-Բրեսոնը, ծնվել է 1908 թվականի օգոստոսի 22-ին:
  • Անրին գեղանկարչությամբ հետաքրքրվել է երիտասարդ տարիներից։ 1913 թվականի դեկտեմբերին տղան ծանոթանում է քեռու՝ նկարիչ Լուիի հետ, որը նրան մտցնում է արվեստի աշխարհ։ Անրին նրա մոտ սկսեց սովորել գեղանկար և գրաֆիկա։ Քեռու մահից հետո տղան ուսումը շարունակեց Անդրե Լոտի արվեստանոցում։
  • 1930 թվականին Կարտիե Բրեսոնը ուղևորվում է Աֆրիկա ճանապարհորդելու։ 1932 թվականին վերադառնալով Ֆրանսիա, որոշում է ամբողջովին նվիրվել լուսանկարչությանը։ Նրան ոգեշնչել էին Էժեն Ատժեի և Անդրե Կերտեսի լուսանկարները, բայց ամենից շատ Մարտին Մունկաչիի Տանզանիայում նկարած երեք սևամորթերի Տանգանիկա լիճը նետվելու պահը։ Նույն թվականին նա գնում է այդ տարվա նորույթ 35 միլիմետրանոց Լեյկա լուսանկարչական խցիկը, որը վերջապես թույլ տվեց նրան հասնել այն վարպետության աստիճանին, որին նա հակում ուներ։
  • Վախճանվել է 2004 թվականի օգոստոսի 3-ին:

1902 - Լենի Ռիֆենշթայլ, գերմանացի ռեժիսոր, լուսանկարիչ
1894 - Հովհաննես Իսակով, Սովետական Միության նավատորմի ծովակալ
1892 - Ջոզեֆ Ուոքեր, ամերիկացի կինոօպերատոր
1862 - Կլոդ Դեբյուսի, ֆրանսիացի կոմպոզիտոր