Այսօր ծնվել են. 20 սեպտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ջոն Տավարես, կանադացի հոկեյիստ, օլիմպիական չեմպիոն (2014)
1975 - Խուան Պաբլո Մոնտոյան, կոլումբացի ավտոարշավորդ, Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդ
1974 - Կատյա Լել (Եկատերինա Չուպրինինա), ռուս էստրադային երգչուհի, երգերի հեղինակ
1971 - Հենրիկ Լարսոն, շվեդ ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող (2006)
1949 - Սաբինա Ազեմա, ֆրանսիացի դերասանուհի
1948 - Ջորջ Մարտին, ամերիկացի ֆանտաստ գրող, սցենարիստ և պրոդյուսեր
1934 - Սոֆի Լորեն (Սոֆիա Վիլանի Շիկոլոնե), իտալացի կինոդերասանուհի և երգչուհի, «Օսկարի» դափնեկիր, «Ոսկե գլոբուս» հինգ մրցանակ, այլ մրցանակներ
1916 - Սիդ Չապլին (մ. 1986), անգլիացի գրող
1899 - Լեո Շտրաուս (մ. 1973), գերմանա-ամերիկյան քաղաքական փիլիսոփայության պատմաբան, մշակութաբան, նեոկոնսերվատիզմի գլխավոր գաղափարախոսը
1872 - Մորիս Գուստավ Համելեն (մ. 1958), ֆրանսիացի ռազմական գործիչ, բանակի գեներալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար
1853 - Չուլալոնգքորն, Թայլանդի թագավոր
1842 - Ջեյմս Դյուար (մ. 1923), շոտլանդացի ֆիզիկոս և քիմիկոս, թերմոսի գյուտարարը
1833 - Էռնեստո Թեոդորո Մոնետա (մ. 1918), իտալացի լրագրող, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1907)
1778 - Ֆադեյ Բելինսհաուզեն (մ. 1852), գերմանական ծագմամբ ռուս ծովագնաց, Անտարկտիդայի հայտնաբերողներից
1486 - Արթուր, Ուելսի արքայազն (մ. 1502), Հենրի VII թագավորի և Ելիզավետա Յորքցու ավագ որդին, Անգլիայի գահի ժառանգորդը