Օրվա հոբելյարները. սեպտեմբերի 7

 Հոբելյարներ  07.09.2021   11:00    49
Օրվա հոբելյարները. սեպտեմբերի 7

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Էվան Ռեյչլ Վուդ, ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1973 - Շենոն Էլիզաբեթ, ամերիկացի կինոդերասան, մոդել
1969 - Էնջի Էվերհարթ, ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1963 - Eazy-E (Էրիկ Լին Ռայթ; մ. 1995), ամերիկացի ռեփ կատարող
1957 - Լևան Ջաղարյան, ռուսաստանցի դիվանագետ
1955 - Եֆիմ Զելմանով, խորհրդային և ամերիկյան մաթեմատիկոս, Ֆիլդսի մրցանակի դափնեկիր (1994), Չիկագոյի և Յելի համալսարանների պրոֆեսոր
1951 - Քրիսի Հայնդ, ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և կիթառահար, "The Pretenders" ռոք խմբի վոկալիստ
1950 - Բորիս Դանիելյան, վիրաբույժ-ուրոլոզ
1949 - Գլորիա Գեյնոր, ամերիկացի երգչուհի և դերասանուհի
1940 - Դարիո Արջենտո, իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, սարսափ ֆիլմերի հեղինակ
1936 - Բադդի Հոլլի (մ. 1959), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, ռոք-ն-ռոլի պիոներ
1930 - Սոննի Ռոլինզ, ամերիկացի ջազ սաքսոֆոնահար, կոմպոզիտոր
1928 - Ժորա Հարությունյան, դրամատուրգ
1925 - Աղասի Այվազյան, արձակագիր, կինոսցենարիստ, հրապարակախոս
1925 - Ալեքսանդր Խմելիկ (մ. 2001), խորհրդային գրող, դրամատուրգ և կինոսցենարիստ, «Երալաշ» կինոհանդեսի գլխավոր խմբագիր
1916 - Նիկոլայ Մորոզով (մ. 1981), խորհրդային ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
1915 - Կիեսի Իտո (մ. 2008), ճապոնացի մաթեմատիկոս
1912 - Դեյվիդ Փաքարդ (մ. 1996), ամերիկացի գործարար, "Hewlett-Packard" ընկերության համահիմնադիր
1909 - Էլիա Կազան (մ. 2003), թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր, «Օսկար» մրցանակի կրկնակի, «Ոսկե գլոբուսի» քառակի դափնեկիր (մ. 2003)
1902 - Մուրադ Կոստանյան, կինոդերասան
1894 - Գալա Դալի (մ. 1982 թ.), ֆրանսիացի բանաստեղծ Փոլ Էլյուարի, ապա նկարիչ Սալվադոր Դալիի ռուս կինը
1891 - Գրետա Շրյոդեր (մ. 1967), գերմանական թատրոնի և կինոյի դերասանուհի, սցենարիստ
1887 - Սարգիս Բարխուդարյան, հայ խորհրդային կոմպոզիտոր
1882 - Սերգեյ Տրետյակով (գնդակահարվել է 1944-ին), ռուս գործարար և քաղաքական գործիչ, էմիգրանտ, OGPU-ի գաղտնի գործակալ
1870 - Ալեքսանդր Կուպրին (մ. 1938), ռուս գրող և դրամատուրգ
1860 - Աննա Մերի Մոզես (մ. 1961 թ.), ամերիկացի նկարիչ, պրիմիտիվիզմի հիմնական ներկայացուցիչներից
1842 - Յոհան Հերման Ցուկերտորթ (մ. 1888), գերմանացի շախմատիստ, շախմատային լրագրող
1829 - Ֆրիդրիխ Օգոստոս Կեկուլե (մ. 1896), գերմանացի քիմիկոս օրգանական
1810 - Հերման Հենրիխ Գոսսեն (մ. 1858), գերմանացի տնտեսագետ
1726 - Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր (մ. 1795), ֆրանսիացի կոմպոզիտոր, ֆրանսիական կոմիկական օպերայի ստեղծող, շախմատիստ
1707 - Ժորժ Լուի Լեկլերկ դե Բյուֆոն (մ. 1788), կոմս, ֆրանսիացի բնագետ, կենսաբան, մաթեմատիկոս և բնագետ
1533 - Ելիզավետա I (մ. 1603), Անգլիայի թագուհի (1558-1603)