Ուրբաթ, դեկտեմբերի 11
Ուրբաթ, դեկտեմբերի 11։ Տարվա 346-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 20 օր:
- Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
- Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Երեզկան շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։
Դեկտեմբերի 11-ը արևային 26-րդ օրն է։
- 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։
- Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։
- Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։
- Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Նյութական կորուստներն ու վնասները լավ նշան չեն: Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։
- Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։
- Ուժի հաղորդակներ են դրամապանակ, պայուսակը:
- Օրվա գույները են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը:
- Օրվա քարը՝ սպիտակ ագաթ, իսկական քաղկեդոն:
- Օրվա թվերը՝ 26, 52, 93:
- Հայտնի մարդիկ, որ ծնվել են 26-րդ արևային օրը. Հարիեթ Բիչեր-Սթոու, Էդվարդ Գրիգ, Ռոբերտ Կոխ, Մաքս Բոր, Ինգմար Բերգման, Ուիթնի Հյուսթոն, Ֆյոդոր Դոստոևսկի, Ալեքսանդր Սոլժենիցին, Ալլա Պուգաչովա։
- Հայերից՝ Գրիգոր Նարեկացի, Ներսես Աշտարակեցի, Ալեքսանդր Շիրվանզադե, Համբարձում Խաչանյան, Ռուբեն Մաթևոսյան, Արթուր Սարգսյան՝ Հաց բերողը, Արմեն Օհանյան։
Արևածագ՝ 8:14, արևամուտ՝ 17:36: Ճիշտ կեսօրը՝ 12։55։ Օրվա տևողությունը՝ 9:22 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։
Դեկտեմբերի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 26-րդ օրն է։
- Դժվար օր է: Պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Ավելի լավ է խնայել կենսունակությունը, քան դրանք անօգուտ վատնել:
- Ազատվեք ավելորդ շփումներից և սթափ հայացքով նայեք կյանքին:
Լուսնային 26-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Բարեհաջող օր չէ։
- Հիվանդությունները վտանգավոր են։ Պետք չէ ոչինչ ձեռնարկել, տկարների համար վտանգավոր է։
- Երազները կատարվում են։
- Նորածինները երջանիկ են։
Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 3°40'։
- Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
- Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:
Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 11-ին՝ 03:59-ից և կավարտվի դեկտեմբերի 12-ին՝ 05:14-ին։
Լունսի ծագումը՝ 03:59։ Լուսնի մարումը՝ 15։24։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 218.6°, բարձրությունը = 32.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 15 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 363.461 կմ, երեկ՝ 366.169 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.708 կիլոմետր։
Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 26 օրական 2 ժամական 52 րոպեական։
- Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
- Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
- Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
- Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:
Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին՝ 20։17։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
