Ուրբաթ, դեկտեմբերի 18
Ուրբաթ, դեկտեմբերի 18։ Տարվա 353-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 13 օր:
- Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
- Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Մասիս, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։
Դեկտեմբերի 18-ը արևային 3-րդ օրն է։
- 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։
- Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
- Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում:
- Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։ Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը: Հագուստի համար նախընտրելի են բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։ Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը: Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:
- Հայտնի մարդիկ, որ ծնվել են 3-րդ արևային օրը. Իմանուիլ Կանտ, Ռիխարդ Վագներ, Արթուր Կոնան-Դոյլը, Շառլ Գունո, Արթուր Շոպենհաուեր, Ջանեթ Ջեքսոն, Կոնստանտին Ստանիսլավսկի, Իոսիֆ Ստալին, Յուրի Նիկուլին, Էլդար Ռյազանով։ Հայերից՝ Գուսան Շերամ, Վահան Թեքեյան, Հովսեփ Օրբելի, Տիգրան Պետրոսյան, Արտավազդ Փելեշյան, Հենրիխ Մխիթարյան։
Արևածագ՝ 8:19, արևամուտ՝ 17:38: Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 9:19 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։
Դեկտեմբերի 18-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։
- Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
- Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:
Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
- Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։
- Տկարները կտանջվեն։
- Նորածինները երկարակյաց չեն։
Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 14°24'։
- Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
- Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:
Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 18-ին՝ 11:39-ից և կավարտվի դեկտեմբերի 19-ին՝ 12:14-ին։
Լունսի ծագումը՝ 11:39։ Լուսնի մարումը՝ 21։37։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 120.9°, բարձրությունը = 3.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 16 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 382.209 կմ, երեկ՝ 376.364 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.845 կիլոմետր։
Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 3 օրական 15 ժամական 13 րոպեական։
- Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
- Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
- Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
- Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
- Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:
Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 13-ին՝ 09։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
