Ուրբաթ, սեպտեմբերի 25

Այսօր 25.09.2020   09:00   345

Ուրբաթ, սեպտեմբերի 25։ Տարվա 269-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 97 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9), օրվա անունը՝ Ցրօն, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Սեպտեմբերի 25-ը արևային 9-րդ օրն է։ 

  • 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։
  • Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։
  • Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։
  • Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։
  • Ուժի հաէորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական:
  • Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն  հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։
  • Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։
  • Օրվա թվերը՝ 81, 27, 68:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 9-րդ արևային օրը՝ Ջորջ Վաշինգտոն, Արթուր Շոպենհաուեր, Ջեյմս Ջոուլ, Էդուարդ Մանե, Ռոբերտ Դելոնե, Դմիտրի Շոստակովիչ, Ալեքսանդր Սուվորով: Հայերից՝ Վահան Տերյան, Արտեմ Ալիխանյան:

Արևածագ՝ 6:52, արևամուտ՝ 18:54: Ճիշտ կեսօրը՝ 12։53։ Օրվա տևողությունը՝ 12:02 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Սեպտեմբերի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին: 
  • Այս օրը լավ է անցկացնել հանգիստի կամ առօրյա աշխատանքի պայմաններում, նոր գործեր չձեռնարկել. հնարավորությունները գերագնահատելու և բիզնեսը ձախողելու վտանգ կա:
  • Ավելի լավ է չտրվել զգացմունքններին: Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա։ Երբ նման նշաններ են առկա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։
  • Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 18°7'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 24-ին՝ 14:45-ից և կավարտվի սեպտեմբերի 25-ին՝ 15:40-ին։
Լուսնի մարումը՝ 00։06։ Լուսնի ծագումը՝ 14:45։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 90.9°, բարձրությունը = -38.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 64 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 384.771 կմ, երեկ՝ 379.772 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.999 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 7 օրական 20 ժամական 59 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին՝ 01:15-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ուրբաթ, սեպտեմբերի 25


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon