Պատմության այս օրը. ապրիլի 1


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - «Google» ընկերությունն ապշեցրել է օգտվողներին՝ գործարկելով իր «Google Nose» ծառայությունը, որն իբր թե կարող է հոտ հանձնել անմիջապես այն սարքին, որով աշխատում է օգտագործողը։ 

  • Գովազդային հոլովակը նույնիսկ հայտնվել է ընկերության պաշտոնական յություբյան ալիքում։ Օգնության կամ պարզաբանման համար անհրաժեշտ էր սեղմել «Օգնություն» կոճակը, որտեղ բացատրության վերջին արտահայտության հայտնում էր․ «Շնորհավոր ապրիլի մեկ»։

2009 - Խորվաթիան և Ալբանիան միացան ՆԱՏՕ-ին:
2004 - «Google» ընկերությունը բացեց իր Gmail էլեկտրոնային փոստը:
1996 - «Taco Bell» ընկերությունը հայտարարում է, որ գնել է «Ազատության զանգը»՝ ազգային պարտքը կրճատելու նպատակով և այն վերանվանվել է «Տակո Ազատության զանգ»՝ The Taco Liberty Bell։

  • «Ազատության զանգը» համարվում է ԱՄՆ անկախության պատերազմի խորհրդանիշներից մեկը, գտնվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում և չէր կարող վաճառվել։ Սակայն հետո պարզվում է, որ այն եղել է ապրիլմեկյան կատակ։

1976 - Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնեցին Apple համակարգիչներ և այլ կազմ. տեխնիկա արտադրող ամերիկյան «Apple Computer» ըն­կե­րու­թյու­նը:
1957 - «BBC» ընկերությունն Իտալիայում հրապարակում է մակարոնի չտեսնված առատ բերքի մասին ռեպորտաժ։

  • Ընկերությունն ստանում է բազմաթիվ պատասխան նամակներ. ինչ-որ մեկը զարմացել է, որ մակարոնն աճում է, ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց, ինչ-որ մեկը խնդրել է տնկիներ ուղարկել, և միայն քչերն են մի փոքր շփոթվածություն արտահայտել, քանի որ մինչ այժմ նրանք վստահ էին, որ մակարոնը պատրաստված է ալյուրից: Սա ընդամենը ապրիլմեկյան կատակ է եղել։

1915 -  Առաջին համաշխարհային պատերազմի վճռորոշ պահին, գերմանական ճամբարի վրա հայտնվում է բրիտանական ինքնաթիռ և նետում հսկայական մի ռումբ:

  • Գերմանացիները փախուստի են դիմել, սակայն պայթյուն չի եղել։ Ռումբի վրա գրված էր «Շնորհավոր ապրիլի մեկ» մակագրությունը։

1875 - Անգլիական Times-ը դառնում է աշխարհի առաջին պարբերականը, որը ամբողջ շաբաթվա եղանակային տեսություն է հրապարակում։
1967 - Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան:
1938 - Լուծվող սուրճը մեծ տարածում ձեռք բերեց:
1890 - Բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը:
1889 - Չի­կա­գո­յում վա­ճառ­քի է հան­վում Ժո­զե­ֆի­նա Քոք­րեյ­նի ստեղ­ծած ափ­սե­նե­րի լվաց­ման մե­քե­նան:
1778 - Նյու Օռ­լե­ան­ցի բիզ­նես­մեն Օլի­վեր Փո­լո­քը հո­րի­նում է դո­լա­րի նշա­նը՝ $` xոլարի ծննդյան օրը:
1748 - Պոմպեյ քաղաքում սկսվեցին պեղումներ:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ