Հետաքրքրաշարժ օրացույց, ապրիլի 15

Պատմություն 15.04.2021   09:30   334

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Արվեստի համաշխարհային օրը (World Art Day) **
  • Մշակույթի համաշխարհային օրը (World Day of Culture) **
  • Միկրո-կամավորների միջազգային օրը (International Micro-volunteering Day) **
  • Բնապահպանական կրթության օրը (Ecological Knowledge Day) **
  • Նոր տարին Հարավային և Հարավարեւելյան Ասիայի երկրներում (New Year in South and Southeast Asia) *

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Սուրբ Դամիանի հիշատակը
  • Ուղղափառություն - Տիտոս Հրաշագործի հիշատակը *
  • Սլավոնական - Տիտոս Սառցաջարդ*

Ազգային

  • ԱՄՆ - Ազատ արձակման օրը  (Emancipation Day) **
  • ԱՄՆ - Ջեքի Ռոբինսոնի օրը (Jackie Robinson Day) **
  • ԱՄՆ - Բոստոնյան մեկ օրը (One Boston Day) **
  • ԱՄՆ - Բանանի ազգային օրը (National Banana Day) **
  • ԱՄՆ - Հարկերի ազգային օրը (National Tax Day) **
  • ԱՄՆ - Մատնախոսության ազգային օրը (National ASL Day) **
  • ԱՄՆ - «Տիտանիկի հիշատակի ազգային օրը» (National Titanic Remembrance Day) **
  • ԱՄՆ - Ռետինի ազգային օրը (National Rubber Eraser Day) **
  • ԱՄՆ - Հանելուկի ազգային օրը (National Take a Wild Guess Day) **
  • ԱՄՆ - Լվացքատան ազգային օրը (National Laundry Day) **
  • ԱՄՆ - Ջնարակված պարույրաձև խոզապուխտի ազգային օրը (National Glazed Spiral Ham Day) **
  • ԱՄՆ - RAINN-ի օրը (RAINN Day) *
  • ԱՄՆ - Տականքների օրը (That Sucks Day) *
  • ԱՄՆ - Հայր Դամիանի օրը (Հայր Damien Day) *
  • Բոսնիա և Հերցեգովինա - Բանակի օրը (Army Day) *
  • Իսրայել - Անկախության օրը *
  • Հնդկաստան - Հիմաչալի օրը (Himachal Day) *
  • Իսպանիա - Երեխաների օրը (Children’s Day) *
  • Ղազախստան - Սիրահարների օրը (Lovers’ Day) *
  • Հյուսիսային Կորեա - Արևի օրը (T’aeyang-jŏl) *
  • Մալայզիա - Մալաքան պատմական քաղաք հռչակելու օրը (Declaration of Malacca as a Historical City) *
  • Միացյալ Թագավորություն - ​​​​Հիլսբորոյի դժբախտության հուշահամալիրի օրը (Hillsborough Disaster Memorial) **
  • Պակիստան - Քարտուղարի օրը (Secretary’s Day) *
  • Ռուսաստան - Ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետի օրը *
  • Ռուսաստան - Թեթև ճանապարհորդությունների օրը *
  • Վրաստան - Սիրո օրը **
  • Ուկրաինա - Քրեական հետախուզության աշխատողների օրը *

** Տոների մասին ավելին (հայերեն)
* Տոների մասին ավելին (ռուսերեն)


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը:
1994 - Սեփական տան շքամուտքում դիմահար մի քանի կրա­կո­ցից սպանվեց հայ գրող, հրապարակախոս, հասա­րա­կա­կան-քաղաքական գործիչ Վարդգես Պետրոսյանը։
1989 - Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվեց մոտ 100 մարդ, 700-ից ավել մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ:
1976 - Տեղի ունեցավ «Բլեֆ» (իտ.՝ Bluff storia di truffe e di imbroglioni) ֆիլմի պրեմիերան։

  • Ռեժիսոր Սերջիո Կորբուչի, գլխավոր դերերում Էնթոնի Քուին, Ադրիանո Չելենտանո։

1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի հանդիսավոր բացումը։
1951 - Լոնդոնում կայացավ «Միսս Աշխարհ» գեղեցկության առաջին մրցույթը:
1924 - ԱՄՆ-ում առաջին անգամ լույս տեսավ ավտո­ճա­նա­պարհային ատլաս։
1909 - Քրիստոնյաների կոտորածը Հայասայում (Կի­լի­կիա)։

  • Սպանվեցին 71 հայ և 6 հույն։ Իսկ Ադա­նա­յում սպանվում են 2 ամերիկացի միսիոներներ։

1906 - Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար:
1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
1896 - Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողություն, Աթենք, Հունաստան։
1891 - Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցու­ցա­դրում է կինետոսկոպը՝ շարժվող պատկերի մե­քե­նաները։
1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
1725
 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Էմմա Ուոթսոն, անգլիացի դերասանուհի 

  • Հայտնի է Հարի Փոթրի մասին պատմող ֆիլմաշարից։

1979 - Կարեն Շենաս-Դևիդ, կանադա-բրիտանական ծագումով դերասանուհի և երգչուհի
1968 - Էդ Օ'Բրայեն, բրիտանացի երաժիշտ, Radiohead խմբի կիթառահարը
1949 - Ալլա Պուգաչովա, ռուս երգչուհի

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), պետական ​​մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1995)։

1942 - Քենեթ Լեյ, ամերիկացի գործարար, առավել հայտնի որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն
1938 - Կլաուդիա Կարդինալե, իտալացի կինոդերասանուհի 

  • Նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն ու նրա եղբայրները», «Ընձառյուծ» ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերն է եղել Ալեն Դելոնը, ինչպես նաև Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմում։

1931 - Թոմաս Թրանսթրյոմեր, շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր
1928 - Միհրան Սոսոյան, հայ գրաֆիկ, մանկավարժ
1908 - Ֆրեդերիկ Ֆեյդի, ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937)
1908 - Լիտա Գրեյ, ամերիկացի դերասանուհի 

  • Եղել է Չարլի Չապլինի երկրորդ կինը։ Նկարահանվել է նրա «Մանկիկը» ու «Ոսկու տենդ» ֆիլմերում։ 
  • Չապլինի կենսագիր Ջոյս Միլթոնը իր «Tramp: The Life of Charlie Chaplin» գրքում գրում է, որ Չապլինի ու Լիտա Գրեյի հարաբերություններն են դարձել Նաբոկովի «Լոլիտա» վեպի նախահիմքը։

1908 - Լևոն Իսահակյան, հայ կինոռեժիսոր և դերասան
1904 - Արշիլ Գորկի, (Ոստանիկ Ադոյան), ամերիկահայ նշանավոր նկարիչ, աբստրակտ սյուր­ռեալիզմի հիմնադիր (մ. 1948)

1901 - Ջո Դևիս, անգլիացի բիլիարդիստ
1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)
1894 - Նիկիտա Խրուշչով, ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ (մ. 1971)
1890 - Դավիթ Վարդանյան, խորտակված Տիտանիկ շոգենավի ուղևոր, 711 փրկված մարդկանցից
1880 - Մաքս Վերտհայմեր, գերմանացի հոգեբան, գեշտաչղ հոգեբանության հիմնադիրներից և գլխավոր տեսաբանը
1843 - Հենրի Ջեյմս, ամերիկացի գրող
1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, գիտնական ու գյուտարար, Բարձր վերածննդի խոշոր ներկայացուցիչ, համակողմանի զարգացած մարդու վառ օրինակ 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը. ապրիլի 15

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon