Պատմության այս օրը. ապրիլի 18


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

2001 - Մ. Գորբաչովը ԱՄՆ-ից 10.000 դոլարի չափով պար­գևա­տրում է ստանում «Գլոբալ փոխըմբռնման համար»։
1954 - Եգիպտոսում Գամալ Աբդել Նասերն անցնում է իշխանության։
1946 - ՄԱԿ-ի կազմավորման կապակցությամբ Ժնևում հայտա­րար­վում է Ազգերի Լիգայի գործունեության դադա­րեց­ման մասին։
1925 - Կազմավորվեց Ռադիոսիրողների Միջազգային Միու­թյու­նը։
1922 - Մոսկվայում սկսում է գործել առաջին քաղաքային ավ­տո­բուսը։
1915 - Ռոլան Գարոսի խփված ինքնաթիռը վայրէջք է կատարում գերմանացիների կողմում։
1909 - Հռոմի Պողոս X պապը Ժաննա դը Արկին դասեց սրբերի շարքը։
1906 - Երկրաշարժը և նրան հաջորդած հրդեհն ավերում են Սան Ֆրանցիսկոյի մեծ մասը։
1902 - Աշխարհում առաջին անգամ օգտագործվեց հանցագործի հայտնաբերման մեթոդը՝ մատնահետքերի միջոցով:
1853 - Շահագործման հանձնվեց Ասիայի առաջին երկաթգիծը, (Բոմբեյ-Տաննա, 36 կմ):
1826 - Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոնում տեղի ունեցավ գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Օբերոն» օպերայի առաջնախաղը:
1506 - Հռո­մում սկ­սում են կա­ռու­ցել Սբ. Պետ­րո­սի տա­ճա­րը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ